Երկարատեւ հիշողությունը կախված է ինչպես իրադարձությունների կրկնությունից, այնպես էլ բարդ նյարդաբանական ուսուցման գործընթացից, որով այդ հիշողությունները պահպանվում են։ Այս մասին ասվում է նյարդաբանների թիմի նոր ուսումնասիրության մեջ: Հետազոտության արդյունքները տալիս են ավելի մանրամասն պատկերացում, թե ինչպես են ձեւավորվում այս տեսակի հիշողությունները, ինչպես նաեւ այն, ինչը կարող է խաթարել դրանց ձեւավորումը:
Նյու Յորքի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակված են Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում։
Փորձերի շրջանակում հետազոտողները հատուկ ուսումնասիրել են ERK սպիտակուցի ակտիվությունը, որն անհրաժեշտ է հիշողության համար:
Նախկինում գիտնականները կարծում էին, որ ERK-ի ակտիվությունը պետք է աճի ուսուցման գործընթացում: Սակայն նոր ուսումնասիրության մեջ գիտնականները հայտնաբերել են ավելի բարդ դինամիկա։
Նրանք նշում են, որ միայն մեկ փորձից հետո ERK-ի գործունեությունը դադարեցվել է՝ կանխելով հիշողության ձեւավորումը։ Եվ հակառակը, պահանջվել է երկրորդ փորձարկում՝ կանխելու ERK-ի ակտիվության նվազումը, ինչը թույլ է տվել ամրապնդել հիշողությունները։