«Երաժշտության ձայնը» (The Sound of Music )1965 թվականին թողարկված ամերիկյան մյուզիքլ է, որի հիմքում «Թրափ ընտանիքի երգիչների պատմությունը» գիրքն է: Մյուզիքլի ռեժիսորն ու նախագծի տնօրենը Ռոբերտ Ուայզն է: Գլխավոր դերերում Ջուլիա Էնդրյուսն ու Քրիստոֆեր Փալմերը:
Այսօր News.am STYLE-ը կանդրադառնա «Երաժշտության ձայնը» հայտնի մյուզիքլի պատմությանն ու հաջողություններին:
Ֆիլմի սյուժեն զարգանում է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում՝ թոշակառու զինվորական կապիտանի ընտանիքում: Կապիտանի ընտանիք է հրավիրվում մենաստանից մի աղջիկ, որը մորը կորցրած երեխաների դաստիարակությամբ պիտի զբաղի: Մարիա անունով այս աղջիկը ընտանիք է վերադարձնում երգն ու պարը, ուրախությունը եւ միասնականությունը: Ֆիլմի ավարտին կապիտանը երեխաների եւ նոր կնոջ՝ Մարիայի հետ հեռանում է տանից՝ փախչելով նացիստներից:
Ֆիլմը թողարկվելուց հետո անսպասելի հաջողություն է գրանցում ու ընդհամենը 4 տարում 286 միլիոն դոլար շահույթ ունենում: Ֆիլմի երգերի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսն է, իսկ բառերի հեղինակը Օսկար Համմերշտեյն երկրորդը:
Դերասանական կազմ ընտրելիս սցենարիստ Էռնեստ Լեհմանը, Մարիայի կերպարը մարմնավորելու համար, առաջին հորիզոնականում գրում է Ջուլիա Էնդրյուսի անունը, ով այն ժամանակ սկսնակ դերասանուհի էր եւ նկարահանում էր Disney ստուդիայի ֆիլմում՝ մարմնավորելով Մերի Փոփինզին:
«Գնանք արձանագրենք նրա անունը, քանի որեւէ մեկը չի տեսնել նրա խաղն ու չի «գողացել» նրան», – ասել է Ուայզը Լեհմանին՝ «Մերի Փոփինզ» ֆիլմի նկարահանման հրապարակում Էնդյուսին տեսնելուց հետո:
Ֆիլմ արժանացել է 5 «Օսկար» արձանիկի՝ լավագույն ռեժիսոր, լավագույն երաժշտություն եւ այլ անվանակարգերում, «Ոսկե գլոբուս»-ի 2 անվանակարգում եւ բազմաթիվ այլ մրցանակների:
Ֆիլմի, ինչպես նաեւ նսխկին էկրանավորումների եւ թատերական ներկայացումների համար հիմք է ծառայել Մարիա վոն Թրափի հուշագրությունը, որը լույս է տեսել 1949 թվականին: Գիրքը պատմում է Վոն Թրափ ընտանիքի մասին. դրանով ընտանիքի մայրը փորձել է գումար վաստակել`ամուսնու մահից (1947) հետո ընտանիքի հոգսերը թեթեւացնելու համար: Առաջին էկրանավորման համար Մարիան վաստակել է այսօրվա գումարին համարժեք 90 հազար դոլար: Այն թողարկվել է 1956 թվականին:
Ֆիլմը մեծ հաջողություն է բերել գլխավոր հերոսուհուն մարմնավորած Ջուլիա Էնդրյուսին, ով առ այսօր համարվում է Հոլիվուդի լավագույն դերասանուհիներից մեկը: