Սյանյանգի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի ինժեներները ներկայացրել են անօդաչու թռչող սարք, որը տեսականորեն անվերջ կարող է մնալ օդում։
ԱԹՍ-ն հեռավորության վրա լիցքավորելու համար օգտագործվում է լազերային ճառագայթ, ինչն էլ վերածվում է էլեկտրականության և սնուցում համակարգը։ Անօդաչուի «վառելիքի բաքը» տվյալ դեպքում դրա վրա տեղադրված ֆոտոէլեկտրական փոխարկիչն է, որը որսում է լազերային էներգիան։
Առայժմ դրա էներգաարդյունավետությունը ցածր է։ Այնուամենայնիվ, մատչելի և էժան էլեկտրաէներգիայի դեպքում դա իրականում դա էական նշանակություն չի, ունենա և ԱԹՍ-ն կարող է առանց ժամանակի սահմանափակման մնալ օդում։
Այնուամենայնիվ չինացիներն այստեղ առաջինը չեն։ Տասնմեկ տարի առաջ PowerLight ընկերությունը (Վաշինգտոն, ԱՄՆ) ներկայացրեց LaserMotive անունը կրող նմանատիպ համակարգ, որը կարողացավ երկու օր շարունակ օդում պահել անօդաչու թռչող սարքը։
Ապագայում նման լազերային համակարգերը թույլ կտան ԱԹՍ-ներին թռչել շատ ավելի բարձր և ստեղծել կայուն օդային հարթակներ, ինչպես օրինակ ցածր ուղեծրում գտնվող արբանյակները։
Հրապարակման պատրաստեց ita.am-ը