Հատուկ ծրագրերը, որոնք արգելափակում են անցանկալի բովանդակությունը համացանցում, ինչպես նաև սահմանափակումներ են սահմանում օպերացիոն համակարգում, կօգնեն ծնողներին պաշտպանելու իրենց երեխաներին համացանցում մեծահասակների համար նախատեսված բովանդակությունից: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այս մասին ասել է RuStore ապրանքների առաջատար մենեջեր Ալենա Սամարցևան։
«Այժմ համացանցում երեխաներին անվտանգ պահելու մի քանի տարբերակ կա: Դրանց թվում են՝ հատուկ հավելվածները, որոնք արգելափակում են անցանկալի կայքերն ու հավելվածները, սահմանափակումները օպերացիոն համակարգում, հատուկ մանկական ռեժիմներ հավելվածների խանութներում և ծնողական հսկողություն բջջային օպերատորներից»,- ասել է փորձագետը։
«Երբ երեխան սկսում է օգտագործել սմարթֆոնը խաղեր խաղալու և տեղեկատվություն փնտրելու համար՝ առանց մշտական ծնողական վերահսկողության, ինչպես նաև գրանցվում է մեսենջերներում կամ սոցիալական ցանցերում հաղորդակցվելու համար, կարևոր է բացատրել համացանցի անվտանգության կանոնները և երեխային պատկանող սարքի վրա տեղադրել մանկական ռեժիմ»,- հավելել է նա։
Միաժամանակ, նրա խոսքով, ծնողները պետք է նկատի ունենան, որ երեխաները կարող են իմանալ, թե ինչպես կարելի է շրջանցել սահմանված սահմանափակումները։ Օրինակ՝ Սամարցևան բացատրել է, որ երեխան կարող է հեռացնել և նորից տեղադրել ծնողական հսկողության հավելվածը, որպեսզի զրոյացնի ժամանակաչափը, որը ֆիքսում է, թե որքան ժամանակ է երեխան անցկացրել էկրանի դիմաց։
Սամարցևան կարծում է, որ երեխայի կողմից նման քայլերի դիմելը կարելի է կանխել նրա հետ վստահության մթնոլորտում առանձին զրույցի միջոցով, որի ժամանակ ծնողը կարող է բացատրել երեխային, թե ինչու հենց նա չի կարող խաղալ տվյալ խաղը, կամ այցելել այս կամ այն կայքը, բացատրել դրանց հետևանքները։
«Հակառակ դեպքում երեխաները սա կընկալեն որպես անարդար արգելք կամ պատիժ»,- բացատրել է փորձագետը։