Հայկական Zangi-ի 7 առավելությունները՝ Skype-ի, Viber-ի և WhatsApp-ի նկատմամբ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական Zangi-ի 7 առավելությունները՝ Skype-ի, Viber-ի և WhatsApp-ի նկատմամբ

Zangi-ն հայկական մեսինջեր է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր,  փոխանակել հաղորդագրություններ և ուղարկել տարբեր ֆայլեր: Իր գործառույթներով հայկական հավելվածը չի զիջում հեղինակավոր Skype,Viber կամ WhatsApp  մեսինջերներին:

168.am-ն առաջարկում է ծանոթանալ հայկական մեսինջերի 7 առավելություններին՝ Skype-ի, Viber-ի և WhatsApp-ի նկատմամբ:

Ինտերնետ կապի բացակայության դեպքում հավելվածը հնարավորություն է տալիս կապվել օպերատորի հետ, ով կօգնի կապ հաստատել բոլոր նրանց հետ, ում ցանկանում եք:

Zangi-ում առկա է ձախլիկների համար նախատեսված ստեղնաշարի շարվածք:  Ձախլիկները կարող են կարգավորումներում նշել, որ իրենք ձախլիկ են, և օգտագործել հավելվածի հարմարեցված տարբերակը:

Zangi-ն նույնիսկհամացանցայինթույլ միացման դեպքում ապահովում է մաքուր և չընդհատվող ձայնային և տեսազանգեր: Նույն ինտերնետ կապի պայմաններում Zangi-ն կարող է տեղափոխել մոտ 20 տոկոսով ավելի շատ տվյալներ և ապահովել 720p թույլատրությամբ տեսազանգեր:

«Տվյալների օգտագործման իր սովորական ռեժիմում Zangi-ն սպառում է 216ԿԲ տվյալ ամեն րոպե ձայնային զանգի ժամանակ։ Տվյալների սպառման ցածր ռեժիմում Zangi-ն կատարում է մի քանի քայլ առաջ՝ իջեցնելով տվյալների իր սպառումը մինչև 134ԿԲ՝ ձայնային զանգի ամեն րոպեի համար։ Հաղորդակցման այլ հավելվածները նույնիսկ մոտավորապես չեն հասնում այս թվերին»,- նշում են Zangi-ում:

Zangi-ում կարող եք գտնել հայկական ստիկերներ, որոնց մեծ մասն անվճար են: Ստիկերները պատկերում են հայերեն տարածված արտահայտություններ, թևավոր խոսքեր, տրենդային արտահայտություններ, և այլն:

Zangi-ով հնարավոր է զանգ կատարել դեպի Zangi չունեցող հեռախոսահամար՝ օգտագործելով Zangi-Out-ը, սակայն այս ծառայությունը վճարովի է:

Zangi-ն չիգաղտնալսվումև տվյալների սերվերներում չեն պահպանվում կատարված զանգերը և փոխանակված հաղորդագրությունները: Ամբողջ հաղորդակցությունը ծածկագրված է, և Zangi-ն չի պահպանում հաղորդագրություններն ու կոնտակտները:

«Zangi հավելվածի դեպքում օգտատերերը կարող են չանհանգստանալ, որ իրենց անձնական որևէ նամակ կարող է պահպանվել որևիցե այլ տեղում, բացի իրենց անձնական հեռախոսից։ Zangi-ով կատարված Ձեր ողջ նամակագրությունը պահվում է Ձեր իսկ սարքում՝ զրոյացնելով ցանկացած ռիսկ, որ մոտ կամ հեռու ապագայում ինչ-որ պահի Ձեր անձնական նամակները կարող են ապօրինաբար գտնվել և հրապարակվել։ Իսկ եթե որևէ տեղեկատվություն կա, որը ցանկանում եք ջնջել հաղորդակցման Ձեր պատմությունից, կարող եք դա անել՝ ուղղակի ջնջելով այն Ձեր սարքից և համոզված լինելով, որ Ձեր տվյալները ոչ մի ռեզերվային բազայում հետք անգամ չեն թողել»,- նշում են ընկերության ներկայացուցիչները:

Zangi-ն ունի շատ պարզ և թեթև ինտերֆեյս, ինչի շնորհիվ օգտատերերը հեշտությամբ կարող են կատարել իրենց ցանկացած գործողությունները, կամ ակտիվացնել որոշ գործառույթներ:

Zangi ընկերությունը ստեղծվել է դեռ 2009թ., սակայն վերջնական հավելվածը հասանելի դարձավ միայն 2015թ.՝ երկարատև մշակումներից և շտկումներից հետո: Այժմ հասանելի է նաև ծառայության web տարբերակը:

Սիրարփի Աղաբաբյան