Ինչ կկատարվի մարմնի հետ, եթե օրական 4 հատ նուշ ուտեք
Advertisement 1000 x 90

Ինչ կկատարվի մարմնի հետ, եթե օրական 4 հատ նուշ ուտեք

Այդքան հաճախ չէ, որ համեղ մթերքը նաև օգտակար է լինում: Նման օրինակ է նուշը, որը պարունակում է բազում վիտամիններ և նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդու գեղեցկության և առողջության համար:

Այսօր կպատմենք 7 դրական փոփոխությունների մասին, որոնք կկատարվեն, եթե ամեն օր օգտագործեք այդ ընկույզից:

Խոլեստերինի մակարդակի իջեցում

Նուշը մտնում է 5 ամենաարդյունավետ մթերքների ցանկի մեջ, որոնք իջեցնում են «վատ» խոլեստերինը: Եթե խոլեստերինի այդ տեսակի մակարդակն արդեն բարձր է, նուշի քանակը խորհուրդ է տրվում ավելացնել մինչև օրական 20-30 հատ:

Առողջ մազեր

Նուշը պարունակում է գրեթե բոլոր հանքանյութերը և վիտամինները, որոնք անհրաժեշտ են մազերի աճի, դրանց առողջության և գեղեցկության համար: Մագնիումը և ցինկը խթանում են մազերի աճին, տոկոֆերոլն ամրացնում է դրանք, իսկ B խմբի վիտամինները մազերին փայլ են հաղորդում:

Սրտի հիվանդությունների պրոֆիլակտիկա

Հակաօքսիդանտները, մագնիումը, պղինձը, որոնք պարունակվում են նուշի մեջ, հզոր աջակցություն են ցուցաբերում սրտին և արյունատար համակարգին: Նուշն անհրաժեշտ է ուտել կեղևով:

Կնճիռների առաջացման կանխարգելում

Տվյալ ընկույզի մեջ պարունակվում է բավարար քանակության մանգան, որը մասնակցում է կոլագենի՝ մաշկի առաձգականության և տոնուսի համար պատասխանատու սպիտակուցի արտադրությանը: Ծերացման դեմ պայքարում է նաև վիտամին E-ն, որը հակաօքսիդանտ է:

Առողջ միկրոֆլորա

Նուշի կեղևում պարունակվում են պրեբիոտիկներ՝ միկրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են աղիներում օգտակար մանրէների աճի և բազմացման համար: Դիսբակտերիոզի դեպքում անհրաժեշտ է նուշի օրական չափաբաժինը դարձնել 30-35 հատ:

Նիհարեցում

Գիտական մի հետազոտություն ապացուցել է, որ մարդիկ, ովքեր նուշ են ուտում, օգտագործում են շատ ավելի քիչ ածխաջրեր (քաղցրեղեն, թխվածք): Նիհարեցմանը նպաստում է նաև նյութափոխանակության նորմալացումը, որն ապահովում են ընկույզի մեջ պարունակվող վիտամինները և թաղանթանյութը:

Ուղեղի աշխատանքի բարելավում

Նուշի ամենօրյա օգտագործումը, շնորհիվ նրանում պարունակվող տոկոֆերոլի և ճարպաթթուների, բարելավում է հիշողությունը: Բացի այդ, այս ընկույզը դանդաղեցնում է նաև ուղեղի ծերացումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը