Վառ գույնի մրգերն ու մեղրը օրգանիզմը կպաշտպանեն հիվանդության մանրէներից և վիրուսներից ու կօգնեն բարձրացնել տրամադրությունը:
Կարևոր է հիշել, որ մեղրը թեյի կամ այլ տաք ըմպելիքների հետ կարելի է օգտագործել միայն ուտելով: Մեղրը տաք ջրի մեջ կկորցնի իր օգտակար հատկությունները: Շատ համեղ է մեղրի և խնձորի կամ կաթնաշոռի համադրությունը:
«Խորհուրդ եմ տալիս օրական ուտել առնվազն 3-4 միրգ, ցանկալի է՝ տարբեր: Միկրոտարրերի և վիտամինների առատության շնորհիվ դրանք սնում են օրգանիզմը, ուժ են տալիս, բարձրացնում են տրամադրությունը և վնասակար նյութերը հանում են օրգանզիմից:
Մի մոռացեք նաև ամեն օր բանջարեղեն և կանաչի ուտելու անհրաժեշտության մասին, հիմա շատ հարուստ ընտրություն կա, ինչը նաև թանկ չէ»,- նշում է բժիշկը:
Բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել առնվազն 500 գ բանջարեղեն և միրգ, չմոռանալ կանաչու մասին. ամենաօգտակար մրգերն ու բանջարեղենը սեզոնայիններն են:
Պետք չէ մոռանալ նաև լոռամրգի և գրեյպֆրուտի մասին, որոնք օրգանիզմը սնում են վիտամիններով, պաշտպանում շատ հիվանդություններից, նորմալացնում են սրտի աշխատանքը:
Օգտակար են բոլոր նարնջագույն բանջարեղենն ու մրգերը, այդ թվում՝ արքայանարինջը, դդումը, գազարը, բոլոր վառ գույնի մրգերը, ինչպես նաև բրոկոլին, լոլիկը, սոխը, որոնք ունեն հակաբորբոքային հատկություններ: Այս մասին golos.ua-ն: