Այս ժողովրդին սխալմամբ հնդկացի են անվանել միայն նրա համար, որ եվրոպացի ծովագնացները համարում էին, որ իրենց կողմից հայտնաբերված անդրատլանտյան հողերը Հնդկաստանն են: Սա մի ժողովուրդ էր, ով բնության հետ կատարյալ ներդաշնակության մեջ էր ապրում, և հենց այդ պատճառով էլ, այսպես կոչված, «քաղաքակիրթ» եվրոպացիներին վայրենիներ էին թվում: Սակայն այս ժողովրդի իմաստնությունը խորն էր, բանական ու արտացոլում էր մարդու և բնության ամենակատարյալ փոխգործակցությունը: Եվ այսպես`
Լավ մարդն ի վերուստ տրված լավ նշաններ է տեսնում:
Որպեսզի ինքդ քեզ լսես, պետք են լռության օրեր:
Եթե նկատում ես, որ անշնչացած ձիու վրա ես սուրում, իջիր նրա վրայից:
Նա, ով լռում է, 2 անգամ ավելին գիտի, քան շատախոսը:
Շատ եղանակներ կան ինքդ քեզ փոքր գիշատչի կերպարով ներկայացնելու համար:
«Պետք է» միայն մեռնել:
Այլ մարդկանց թերությունները քննարկելուց առաջ նայիր քո թողած ոտնահետքերին:
Հայրենիքն այնտեղ է, ուր քեզ համար լավ է:
Յուրաքանչյուր մարդու մեջ բարի և չար գայլերի հարատև պայքար է ընթանում, սակայն միշտ հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես:
Եթե ասելիք ունես, բարձրացիր, որ քեզ տեսնեն:
Միշտ չէ, որ թշնամին թշնամի է, իսկ ընկերը` ընկեր:
Մինչև դիմացինիդ կաշվի մեջ չմտնես, մի դատիր նրան:
Ամեն ինչ այս աշխարհում իր երգն ունի:
Երեխան քո տանը հյուր է, կերակրիր, սովորեցրու ու բաց թող:
Նույնիսկ սատկած ձուկը հոսանքին համընթաց կլողա:
Կյանքը ներսից դուրս է հոսում. հետևելով այս մտքին` ինքդ կհամարվես ճշմարիտ:
Լավ ասված խոսքը դիպուկ նետված կացնից լավ է:
Խոսիր երեխաների հետ, երբ նրանք ուտում են, և ասածդ հետք կթողնի՝ անգամ, երբ դու հեռանաս:
Մարդն ինքը պետք է իր աղեղները պատրաստի:
Եթե Դուք ձիուն կապում եք սյունից, մի՞թե կարծում եք, որ նա այդ վիճակում ուժ պետք է հավաքի:
Այս հողագնդի վրա ամեն բան իր գինն ունի, յուրաքանչյուր հիվանդություն` իրեն բուժող դեղը, ամեն մարդ` իր առաքելությունը:
Գորտը չի խմում այն լճակի ջուրը, ուր ապրում է:
Ասա ինձ, և ես կմոռանամ, ցույց տուր, և չեմ կարողանա հիշել, ներգրավիր ինձ, մասնակից դարձրու, և ես կհասկանամ:
Սիրում եմ հողը: Այն քեզ ժառանգություն չի տրված քո ծնողներից, այն դու պարտքով ես վերցրել քո երեխաներից:
Գիտելիքը թաքնված է յուրաքանչյուր իրի մեջ: Կար ժամանակ, երբ ողջ աշխարհն էր գրադարան:
Երբ կկտրվի վերջին ծառը, երբ թունավորված կլինի վերջին գետը, երբ թակարդում կլինի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել:
Հրապարակման պատրաստեց Սոֆի Պետրոսյանը