Շոգը տանել կարողանալը բավականին պարզ գիտություն է, և կարելի է սովորել տանել շոգը։
Ի՞նչ անել, եթե շատ շոգ է…
Նախ՝ սառը ջուր մի խմեք։ Այն ծարավը չի հագեցնում, 5 րոպեից դուրս է թռչում քրտինքի հետ միասին՝ իր հետ տանելով աղը։
Խմեք թեյ կամ ոչ քաղցր կվաս։ Քաղցր գազավորված ըմպելիքներ չի կարելի խմել։ Որքան շատ ես խմում, այնքան շատ ես ուզում։
Եթե դուք շոգին տանից դուրս եք գալիս, կտրուկ շարժումներ մի արեք։ Սահուն քայլեք, շարժվեք փողոցի ստվերոտ հատվածով։ Միշտ։
Սառույցով թեյ խմեք։ Պատրաստեք մեկ լիտր ոչ թունդ կանաչ թեյ։ Երբ սառչի, դրա մեջ ավելացրեք մի քիչ մեղր, կիտրոն և անանուխ։ Խմեք սառույցով։ Ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։
Գլխավոր հնարքը հակաշարֆը կամ, այսպես կոչված, «ճապոնական օդորակիչն» է։ Ճապոնական փորագրությունների վրա կամ ճապոնական ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել պարանոցներին սպիտակ շարֆ կապած մարդկանց։ Դա հենց մեր ասածն է, որ կա։ Դա իսկապես հանճարեղ հնարք է։ Պարզապես փորձեք։ Վերցնում եք սպիտակ մաքուր թաշկինակ, թրջում սառը ջրում ու կապում պարանոցին։ Երբ թաշկինակը չորանում է, պետք է կրկին թրջել։ Թեթևացնող էֆեկտը վրա է հասնում տառացիորեն մի քանի րոպեից։
Եվ գլխավորը՝
Եթե դուք շոգին ինչ-որ տեղ եք գնում, յուրաքանչյուր անգամ ինչ-որ տեղ գնալուց հետո սառը ջրով լվացեք ոտնաթաթերն ու կոճերը։ Այնտեղ շատ կենսաբանորեն ակտիվ կետեր կան, դա հաճելի է և օգտակար։
Եթե հնարավորություն կա, քունը կիսեք։
Ամենաշոգ ժամանակ սիեստա կազմակերպեք։
Եվ, իհարկե, ոչ մի ալկոհոլ շոգին։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը