Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համար
Advertisement 1000 x 90

Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համար

Ցուրտ պայմաններում իմունային համակարգի վնասակար գործունեությունը թուլանում է՝ ազդելով ցրված սկլերոզի զարգացման վրա։ Նման եզրակացության են եկել Cell Metabolism ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները։

Ցրված սկլերոզը կենտրոնական նյարդային համակարգի տարածված հիվանդություն է, որի ժամանակ իմունային համակարգի բջիջները քայքայում են միելինը` նեյրոնների պաշտպանիչ թաղանթը, որը կարեւոր դեր է խաղում ազդանշանների փոխանցման մեջ: Սա հանգեցնում է նյարդաբանական խախտումների, մասնավորապես՝ կաթվածի:

«Մեր օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները անբարենպաստ միջավայրի դեպքում էներգիա են ծախսում: Եթե ​​մի քանիսը ակտիվացվեն, դրանք կարող են սահմանափակվել փոխադարձ ազդեցությամբ», – պատմում է աշխատանքի գլխավոր հեղինակ, Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Միրկո Տրայկովսկին:

Գիտնականները ենթադրել են, որ էներգիայի նման ինտենսիվ սպառման  ծրագրի ավելացումը կարող է մեղմել իմունային պատասխանը եւ, հետեւաբար, ցրված սկլերոզի ընթացքը: Իրենց վարկածը ստուգելու համար նրանք սկսել են նվազեցնել շրջակա միջավայրի միջին ջերմաստիճանը աուտոիմուն էնցեֆալոմիելիտով մկների մոտ, որը կրծողների մոտ բազմակի սկլերոզի անալոգն է, մինչեւ այն հասել է 10 աստիճան Ցելսիուսի:

«Մի քանի օր անց մենք տեսանք թե՛ հիվանդության կլինիկական ծանրության հստակ նվազում, թե՛ կենտրոնական նյարդային համակարգում դեմելինացման ծավալի նվազում», – ասել է հետազոտողներից մեկը՝ Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Դորոն Մերկլերը:

Թեեւ կենդանիների մարմնի ջերմաստիճանը պահպանվել է նորմալ մակարդակի վրա, գիտնականները նկատել են, որ հենաշարժիչ համակարգի խանգարումների ախտանշանները նկատելիորեն նվազել են։

Սառը պայմաններում մարմնի ջերմաստիճանը պահպանելու անհրաժեշտությունը լրացվում է իմունային համակարգի ռեսուրսներից՝ դրանով իսկ նվազեցնելով ցրված սկլերոզի ախտանիշները: Գիտնականներն ընդգծել են, որ իրենց հետազոտության արդյունքները արդիական են ոչ միայն նեյրոբորբոքումների, այլեւ իմունիտետի հետ կապված այլ հիվանդությունների դեպքում։

news.am