
Կորոնավիրուսը կարող է մարդու մոտ առաջացնել բարձր տագնապայնություն, որի ֆոնին կարող են հոգեսոմատիկ ախտանիշներ ի հայտ գալ։ COVID-19-ի կեղծ ախտանշանների մասին խոսել է Ջորջ Մեյսոնի համալսարանի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան։
Ura.ru հաղորդմամբ՝ կորոնավիրուսով վարակման ժամանակ տագնապայնությունը բաղկացած է 2 մասից․ առաջինը ենթադրում է անհանգստությունը, իսկ երկրորդը՝ մարդու ուղեղի վրա կորոնավիրուսի ազդեցության հետեւանքով առաջացած տագնապը։
«Վիրուսն ազդում է ուղեղի վրա՝ խաթարելով մեր բնականոն գործընթացները։ Ինչ-որ մեկն ավելի հակված է անհանգստության, ինչ-որ մեկը՝ դեպրեսիայի»,- ասել է Բարանովան:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսային վարակի ժամանակ բորբոքման եւ նեյրոբորբոքման պատճառով մարդու օրգանիզմում որոշ պրոցեսներ կարող են սրվել։ Ապաքինվելուց հետո դրանք վերադառնում են նորմայի, ինչից հետո պացիենտի վիճակը բարելավվում է։