Որքա՞ն ժամանակ է սովորաբար ձգվում հետքովիդային համախտանիշը
Advertisement 1000 x 90

Որքա՞ն ժամանակ է սովորաբար ձգվում հետքովիդային համախտանիշը

COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների մեկ քառորդն իրեն ավելի լավ է զգում դուրս գրվելուց մեկ տարի անց։ Նման եզրակացության են հանգել Լեսթերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։

Հետազոտության շրջանակներում, որը հրապարակվել է The Lancet Respiratory Medicine-ում, հետազոտվել է ավելի քան 2000 հիվանդ, որոնք հոսպիտալացվել էին COVID-19-ով 39 հիվանդանոցներում: Պարզվել է, որ իգական սեռը, ավելորդ քաշի առկայությունը եւ արհեստական օդափոխության անհրաժեշտությունը կապված են հիվանդությունից մեկ տարի անց լիարժեք ապաքինման ցածր հավանականության հետ։ Ամենատարածված երկարատեւ ախտանիշներն էին հոգնածությունը, մկանային ցավը, վատ քունը եւ հեւոցը:

Ըստ MedicalXpress-ի՝ հետազոտվել է ընդհանուր 2320 հիվանդ, որոնք դուրս են գրվել հիվանդանոցից 2020 թվականի մարտի 7-ից մինչեւ 2021 թվականի ապրիլի 18-ը։ Նրանցից 807-ը (33 տոկոս)  հետազոտվել են դուրս գրվելուց հետո ե՛ւ հինգ ամիս, ե՛ւ մեկ տարի անց: Կամավորների միջին տարիքը 69 տարեկանն էր, նրանցից 279-ը (36 տոկոս) կանայք էին, իսկ 28 տոկոսը թոքերի ինվազիվ օդափոխության էր ենթարկվել։

1626 մարդու բաժանել են 4 խմբի՝ կախված ախտանիշների ծանրությունից։ 319-ը (20 տոկոս) շատ ծանր ֆիզիկական եը մտավոր խանգարումներ ուներ, 493-ը (30 տոկոս)՝ ֆիզիկական եւ մտավոր, 179-ը (11 տոկոս)՝ միջին ծանրության ֆիզիկական եւ ճանաչողական խանգարումներ: Եվս 645-ը (39 տոկոս) թեթեւ հոգեկան եւ ֆիզիկական խանգարումներ ուներ։ Գիրությունը եւ իգական սեռը տարվա ընթացքում լուրջ առողջական խնդիրների եւ կյանքի որակի նվազման հիմնական կանխատեսողներն են դարձել:

Գիտնականների խոսքով՝ երկարատեւ COVID-19-ը կարող է լայնորեն տարածված նոր տեւական հիվանդություն դառնալ, նշում են գիտնականները։ Այժմ ձգձգվող հետքովիդային համախտանիշի բուժման հատուկ դեղամիջոցներ չկան, ուստի մասնագետները կարծում են, որ անհրաժեշտ է համալիր թերապիայի նոր մեթոդներ մշակել՝ հիվանդների այս խմբին օգնելու համար։

med.news.am