Չափավոր քաղցածությունը երկարացնում է կյանքը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Չափավոր քաղցածությունը երկարացնում է կյանքը․ հետազոտություն

Պարբերական քաղցածությունը լավացնում է բջիջներում էներգետիկ փոխանակության պրոցեսները , պարզել են Բոսթոնի Տ․Խ․ Չանի անվան հանրային առողջության հարվարդյան դպրոցի գիտնականները։ Հետազոտողները ուսումնասիրել են օրգանիզմում Caenorhabditis elegans նեմատոդների փոխանակման պրոցեսները ու հանգել այն եզրակացության, որ ծերացման պատճառներից մեկը միտոխոնդրիալ ցանցերի գործունեության խախտումն է, որոնք պատասխանատու են ֆիզիոլոգիական կարգավորման ու էներգետիկ փոխանակության կարևոր մեխանիզմների համար։ Ժամանակի ընթացքում այդ ցանցերը շարքից դուրս են գալիս ու սկսում են արտադրել ազատ ռադիկալներ, որոնք թունավորում են բջիջներն ու խախտում մետաբոլիզմը։ Այդ գործընթացը, մասնավորապես, տարիքային հիվանդությունների առաջացման պատճառներից մեկն է։

Կենսաբանները պարզել են, որ գործածվող կալորիաների քանակության նվազումը դրական է անդրադառնում միտոխոնդրիալ ցանցերի ակտիվության վրա ու թույլ է տալիս, որ դրանք երկար ժամանակ «լավ վիճակում» մնան։ Այսպիսով, չափավորը քաղցածությունը դանդաղեցնում է տարիքային փոփոխություններն ու ավելացնում կյանքի տևողությունը, համարում են գիտնականները։

«Մեր հայտնագործությունները նոր հնարավորություներ են բացում նրանց համար, ովքեր զբաղվում են տարիքային հիվանդությունների կանխարգելման հարցերով»,- պատմել է գիտնականների թիմի ղեկավար Հեզեր Վեյրը։ Նրա խոսքով հաջորդ փուլում իրենք պետք է որոշեն, թե քաղցածությունը որքանով ուժեղ է ազդում կաթնասունների միտոխոնդրիալ ցանցերի «առաձգականության» վրա։

med.news.am