Տրիքլոզանը՝ միացություն, որը կիրառվում է որպես կենցաղային հակամանրէային միջոց, վտանգավոր է ոչ միայն միկրոօրգանիզմների, այլ նաև մարդկանց համար, հավաստում են ՌԳԱ Տեսական և փորձարարական կենսաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները:
Նրանք լաբորատորիայի կենդանիների վրա փորձերի մի շարք են իրականացրել, որոնք ապացուցել են հակաբակտերիալ այդ բաղադրիչի վտանգավորությունը նաև կաթնասունների, այդ թվում և մարդկանց վրա:
Տրիքլոզանի առավելությունը երկար ժամանակ համարվում էր դրա գործունեության ընտրողականությունը. նա ազդում է ճարպաթթուների սինթեզին մասնակցող որոշակի ֆերմենտի վրա, որն առկա է մանրէում, բայց բացակայում է կաթնասունների էուկարիոտիկ բջիջներում: Այդ է պատճառը, որ նախորդ դարի 60-ականներից այդ միջոցը լայնորեն կիրառել են հիգիենիկ միջոցներում՝ համարելով անվտանգ:
Ժամանակի, տվյալների հավաքագրման արդյունքում, պարզ է դարձել, որ տրիկլոզանը ինչ-ինչ ձևով ազդում է նաև կաթնասունների բջիջների վրա՝ նրանց մահվան պատճառ դառնալով: Հետևաբար, այդ հակաբակտերիալ բաղադրիչը թունավոր է մարդկանց համար, սակայն ազդեցության մեխանիզմը ամբողջությամբ հստակ չէր:
ՌԳԱ ՏՓԿԻ գիտնականները ստուգել են միտոխոնդրիումի՝ էներգիա արտադրող օրգանիկի վրա տրիքլոզանի ազդեցության պատճառով բջիջների մահվան հիպոթեզը: Արդյունքը թեստավորվել է առնետների լյարդի բջիջներից առաջացող միտոխոնդրիումների վրա: Հետազոտողները պարզել են, որ տրիքլոզանի մոլեկուլները փոխգործակցում են միտոխոնդրիումի ներքին մեմբրանի հետ և բառացիորեն «նրանցում փոսիկներ կամ ծակոտիներ են անում»:
«Ծակոտիների միջոցով դրսից օրգանիկ են թափանցում տարբեր իոններ և մոլեկուլներ, այդ թվում և ջրեր: Դրա հետևանքով միտոխոնդրիումներն ուռչում են, ինչը օրգանիկներից պրոապոպտոտիկ սպիտակուցները (օրինակ՝ ցիտոխրոմ с) դուրս է բերում:
Այդ սպիտակուցները գործարկում են բջիջների մահացության ծրագիրը: Գործնականում դա նշանակում է, որ մեր օրգանիզմում տրիքլոզանի կուտակումը վնասակար ազդեցություն կունենա: Հնարավոր է նաև, որ տրիքլոզանն առավել վտանգավոր է կաթնասունների, քան մանրէների համար», – բացատրել են գիտնականները:
Վերջերս ԱՄՆ-ն արգելեց տրիքլոզանի կիրառումը հեղուկ և պինդ օճառներ մեջ, բայց կան երկրներ, որտեղ այն շարունակում է կիրառվել, նշել է միտոխոնդրիալ տրանսպորտի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Կոնստանտին Բելոսլուդցևը:
med.news.am