
Մինչև սառնարանների գյուտը ձյունն ու ցուրտ եղանակը սնունդը պահելու միակ ձանապարհն էին: Սառը կլիմայական գոտիներում ապրող մարդիկ գետնի մեջ փոս էին փորում և սնունդը ծածկում ձյունով և ծղոտով: Սակայն 1800-ականների կեսերին հայտնագործվեց սառնարանը, և այդ գյուտը փոխեց մարդկանց ապրելակերպը:
Այժմ կարելի է սնունդը պահել սառցախցիկում և պատրաստել ուզած ժամանակ: Բայց արդյոք մենք գիտենք, թե, օրինակ, ինչքան երկար կարելի է միսը պահել սառցախցիկում: ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության ուղեցույցը հուշում է, թե որքան կարելի է պահել միսը:
Եվ այսպես՝
Եփած թռչնամիս – 4 ամիս
Թռչնամսի չեփած կտորներ- 9 ամիս
Ամբողջական հավ– 12 ամիս
Եփած միս- 2-3 ամիս
Չեփած մսի կտոր– 4-12 ամիս
Չեփված սթեյքեր կամ մատներ- 4-12 ամիս
Չեփված աղացած միս– 3-4 ամիս
Միսը սառցախցիկ դնելուց առաջ չմոռանաք վրան գրել ամսաթիվը և մսի տեսակը: