Kitchenmag.ru կայքը գրում է, որ կեֆիրը շատ օգտակար հատկություններ ունի:
1. Հագեցնում է ծարավը: Որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, անհրաժեշտ է օրվա ընթացքում 8 բաժակ ջուր խմել: 2 բաժակը կարելի է փոխարինել կեֆիրով:
2. Պրոբիոտիկ է համարվում: Ընդամենը մեկ բաժակ կեֆիրը պարունակում է ավելի քան 2 տրիլիոն բակտերիաներ և միկրոօրգանիզմներ, որոնք դրական ազդեցություն են ունենում աղիների միկրոֆլորայի վրա: Այն կարող է օգնել ազատվել աղիքային ինֆեկցիաների և փորկապության առաջացումից:
3. B խմբի վիտամինների աղբյուր է: Կեֆիրը B խմբի բազմաթիվ վիտամիններ է պարունակում: Օրինակ՝ B12-ն օգտակար է արյան և նյարդային համակարգի համար, B1-ն օգնում է պայքարել սթրեսի դեմ: Կեֆիրի մեջ պարունակվող վիտամինները լավացնում են մաշկի, եղունգների, մազերի վիճակը, ամրացնում իմունիտետը:
4. Ամրացնում է իմունիտետը: Աղիների միկրոֆլորայի վիճակն ուղղակիորեն ազդում է իմունիտետի վրա: Պրոբիոտիկ հանդիսացող մթերքների օգտագործումը, որոնք կենդանի միկրոօրգանիզմներ են պարունակում, կարևոր քայլ է իմունիտետն ամրացնելու համար:
5. Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Ինչպես հայտնի է, տարբերվում են «լավ» և «վատ» խոլեստերիններ: Կեֆիրն այն մթերքներից է, որն ակտիվորեն նվազեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը:
6. Թուլացնում է և հանգստացնում: Սա է պատճառը, որ քնի խանգարումներ ունեցող անձանց հաճախ խորհուրդ են տալիս քնելուց առաջ կեֆիր կամ կաթ խմել:
7. Սպիտակուց է պարունակում: Մեկ բաժակ կեֆիր խմելը հիանալի միջոց է ևս մեկ բաժին սպիտակուց ստանալու, եթե հետևում եք ցածր կալորիականությամբ կամ քիչ քանակով ածխաջրեր ներառող դիետայի: Այսպես, անյուղ կեֆիրի մեկ բաժինը պարունակում է ընդամենը 100 կալորիա և 10 գրամ սպիտակուց, որը մինիմալ քանակով ճարպ է պարունակում:
8. Կաթից լավ է յուրացվում: Մշակման արդյունքում կեֆիրի մեջ պահպանվում է ոչ միայն վիտամինների ու հանքանյութերի ամբողջ օգտակարությունը, այլև այն դառնում է առավել դյուրամարս:
9. Շատ կալցիում և ֆոսֆոր է պարունակում: Կեֆիրի 175 գրամը պարունակում է մոտ 20 տոկոս կալցիումն այն չափաբաժնի, որը խորհուրդ է տրվում օգտագործել օրվա ընթացքում: Իսկ ֆոսֆորն օրգանիզմում ամենատարածված հանքանյութերից է կալցիումից հետո:
10. Հարուստ է հակաօքսիդանտներով: