10 փաստ շրթներկի մասին, որոնք դուք չգիտեք
Advertisement 1000 x 90

10 փաստ շրթներկի մասին, որոնք դուք չգիտեք

Հայտնի է հնուց: Իհարկե հիմա այն մեծապես տարբերվում է հին շրթներկից, սակայն պահպանել է կնոջ համար գայթակղիչ և գեղեցիկ դառնալու գործառույթը:

Շրթներկը միշտ չէ, որ ընդունվել է հասարակության կողմից, քանի որ փորձել են նույնիսկ արգելել վերջինիս օգտագործումը: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր շրթներկի մասին.

Հին Հունաստանում շրթներկի օգտագործումը կնոջ վաղեմի մասնագիտություն ունենալու վկայությունն էր, քանի որ այդ ժամանակարրջանում կանայք չէին դիմահարդարվում, իսկ շրթներկի օգտագործումը կնոջը նկատելի էր դարձնում:

1650թ-ին Բրիտանիայի խորհրդարանը փորձում էր արգելել շրթներկի օգտագործումը:

Հռոմեական կայսրությունում շրթներկի օգտագործումը որոշակի դասային պատկանելիություն էր նշանակում և այն օգտագործում էին նաև տղամարդիկ:

Ջորջ Վաշինգտոնը դիմահարդարվում էր և շրթներկ էր օգտագործում:

1915թ-ին Կանզասի նահանգում որոշում ընդունվեց, որ մինչև 44 տարեկան կանայք չեն կարող շրթներկ օգտագործել, որպեսզի սխալ տպավորություն չթողնեն:

Ելիզավետա II թագուհին ուներ շրթներկի հատուկ երանգ, որ համապատասխանում էր նրա թագադրման ժամանակ կրած հագուստի գույնին:

Էլիզաբեթ Թեյլորը պաշտում էր կարմիր շրթներկը և պահանջում էր, որ այն իրենից բացի որևէ մեկը չօգտագործ այն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Չերչիլը արգելեց բոլոր տեսակի դիմահարդարման միջոցների արտադրությունը` բացի շրթներկից:

2000-ական թվականներին անցկացրած հարցումները ցույց են տվել, որ Ամերիկայում կանանց 80 %-ը օգտագործում է շրթներկ: Նման ցուցանիշը 10 %-ով բարձր է ֆրանսուհիների շրթներկ գնողների ցուցանիշից:

hay-info.ru