Սպիտակաձավար, օսլա և ջուր. ի՞նչ գարշելի բան են գտել փորձագետները երշիկի մեջ
Advertisement 1000 x 90

Սպիտակաձավար, օսլա և ջուր. ի՞նչ գարշելի բան են գտել փորձագետները երշիկի մեջ

«Ռոսկոնտրոլը» ստուգել է «Կրակովյան» երշիկն, որը վաճառվում է խանութներում: Փորձագետներն վերցրել են հինգ առավել հանրահայտ բրենդները՝ «Վելկոմ», «Բլիժնիե գորկի», «Մյասնոյ դոմ Բորոդինա», «Դիմով» և «Ռուբլյովսկի» (կատեգորիա Բ): Պարզվել է, որ ամբողջ երշիկեղենը անորակ է:

Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին «Շան սրտից» նախազգուշացնում էր, որ «Կրակովյան» երշիկը «թույն է մարդկային ստամոքսի համար»: Իսկ Շարիկը, երբ պրոֆեսորն անցնում էր իր կողքով այդ երշիկով, մտածեց. «Ըստ էության ինչների՞դ է պետք «Կրակովյան հատուկը», հոտած ձին»:

«Հոտած ձի» «Ռոսկոնտրոլը» ժամանակակից «Կրակովյանում» չի հայտնաբերել: Փոխարենը «Ռուբլյովսկի» բրենդի երշիկի մեջ գտելեն սպիտակաձավար, կենդանական սպիտակուց և բրնձի օսլա:

«Բրնձի օսլան և սպիտակաձավարը լավ են ձգում դեպի իրենց ջուրը, կլանում այն և այդպիսով ավելացնում մթերքի քաշը: Այդպես նվազում է ինքնարժեքը և աճում օգուտը»,- ըստ life.ru-ի, ասել է բժիշկ-դիետոլոգ Ելենա Տիխոմիրովան:

Կենդանական սպիտակուց, ըստ նրա, դրանք «մսի ինչ-որ ցլեփներ», «կենդանական երկրորդային հումք» են:

«Օրգանիզմի համար դա վնասակար չէ: Պարզապես էժան է, գնորդը կարծում է, որ գնում է թանկարժեք մթերք, իսկ այնտեղ երկրորդ սորտի սպիտակուց է», – ասել է դիետոլոգը:

««Ռուբլյովսկու» «Կրակովյան» երշիկը ներառվել է «Ռոսկոնտրոլի» սև ցուցակի մեջ՝ ԳՕՍՏ-ով չնախատեսված և պիտակում չնշված բաղադրիչների առկայության պատճառով»,- պատմել են կազմակերպությունում:

Այդ ցուցակում մթերք է, որը կազմակերպությունը հաստատ խորհուրդ չի տալիս գնել:

«Բ կատեգորիայի երշիկում, համաձայն ԳՕՍՏ-ի, պետք է լինի բավականին շատ մկանային հյուսվածք (60- 80%), այդ պատճառով էլ այն բավականին թանկ արժե՝ սկսած 437,25 ռուբլուց կիլոգրամի համար («Մյասնոյ դոմ Բորոդինա») մինչև 774,90 ռուբլի կիլոգրամ («Դիմով»),- պատմել են «Ռոսկոնտրոլում»:

Հինգից չորսի նմուշներում («Վելկոմ», «Բլիժնիե գորկի», «Մյասնոյ դոմ Բորոդինա», «Դիմով»), ինչպես նշել են «Ռոսկոնտրոլում», «մկանային հյուսվածքն առկա է բավարար քանակով»: «Ռուբլյովսկու» երշիկում մկանային հյուսվածքի քանակը միջին է՝ մոտ 50% (երևի այդ պատճառով էլ ավելացրել են օսլան սպիտակաձավարի հետ):

Բոլոր ստուգված երշիկներում խոնավության բաժինը վերազանցում էր: Այն կազմել է 48–57%, մինչդեռ ԳՕՍՏ-ը սահմանում է սահմանափակում՝ 43%-ից ոչ ավելի:

«Կիսաապխտած երշիկի մեջ խոնավության համեմատաբար բարձր պարունակությունը կարող է պայմանավորված լինել ինչպես պատրաստման տեխնոլոգիայի չպահպանմամբ, այնպես էլ խոնավություն պահող ագենտների օգտագործմամբ»,- նշել է «Ռոսկոնտրոլի» գլխավոր փորձագետ Իրինա Արկատովան:

Ըստ նրա, «վերջինս անթույլատրելի է «Կրակովյան» երշիկի համար՝ ԳՈՍՏ-ով արտադրված»:

«Եթե խոնավության զանգվածային բաժինը ավելի բարձր է, քան պետք է լինի, դա նույնպես նշանակում է խաբել գնորդին՝ քաշով: Ընդ որում, ավելի խոնավ լինելու հաշվին մթերքը կարող է ավելի արագ փչանալ՝ կարող է նեխել, լպրծուն դառնալ»,- ասել է Ելենա Տիխոմիրովան:

««Կրակովյանը» գնահատում են վառ սխտորի երանգով ու ապխտման բույրի կծու համի համար: Փորձագետները համարել են, որ ստուգված երշիկներից միայն երկուսն են լրիվ համապատասխանում համի ստանդարտին՝ «Բլիժնիե գորկի» և «Մյասնոյ դոմ Բորոդինա»: Իսկ «Դիմովի», «Ռուբլյովսկու» և «Վելկոմի» նմուշներում համեմունքների ու սխտորի բույրը բավականաչափ արտահայտված չի եղել, իսկ վերջինի նմուշում նաև բացակայել է ապխտման բույրը», – նշել են «Ռոսկոնտրոլում»:

Արդյունքում «Ռոսկոնտրոլը» «Կրակովյանի» հինգ նմուշից և ոչ մեկը խորհուրդ չի տվել գնել:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ բացարձակապես բոլոր արտադրողները խախտել են ԳՈՍՏ-ը՝ թեկուզ ինչ-որ բանում»,- ասել են կազմակերպությունում:

pastinfo.am