1. Լուցկու կամ ատամի փայտիկի վրա լաք կամ սուպերսոսինձ լցրու:
2. Քսիր խնդրահարույց մասի ներսից:
3. Կտորով սեղմիր սոսնձված մասը, պահիր 3-4 րոպե, որպեսզի կաշվե թաղանթը լավ կպչի կաշվին:
4. Եթե քերծվածքը մնացել է, այն սուպերսոնձով լցրու ևս մեկ անգամ: Հետո վնասված մասին հարմար գույնի ներկի մի քանի շերտ քսիր: Այս նպատակով հարմար են ակրիլային ներկերը: Պատրաստ է:
5. Կաշվե կոշիկի վրայի խորը քերծվածքը կարելի է վերացնել մեղրամոմի կամ պարաֆինի միջոցով:
6. Տաքացրու մեղրամոմը կամ պարաֆինը և զգուշությամբ քսիր վնասված կաշվին:
7. Երբ մեղրամոմը սառչի, այդ մասը լավ սրբիր ֆլանելե գործվածքով և խնդրահարույց մասը ներկիր կոշիկի քսուքով:
8. Քերծվածքին և դրա շրջակա մակերևույթին մի քիչ ձիթապտղի յուղ քսիր: Կարևոր է դա շրջանաձև շարժումներով անել, սահուն և աստիճանաբար:
9. Թող յուղը ներծծվի և ամբողջովին չորանա:
10. Եթե քերծվածքը չի վերացել, նախ վնասված մասին ձիթապտղի յուղ քսիր: Հետո բամբակե-թղթե գործվածքը թրջիր ոչ մեծ քանակությամբ ջրով և դիր քերծված մասին:
11. Գործվածքի վրա տաք արդուկ դիր:
12. Վնասված մասը վերջնականապես քողարկելու համար բամբակի փայտիկով խնդրահարույց գոտուն հարմար երանգի կոշիկի քսուք քսիր: Քսուքի մնացորդները սպունգով մաքրիր:
13. Փափուկ օճառը լուծիր տաք ջրում, օճառի լուծույթով սրբիր լաքապատ կոշիկի քերծվածքը:
14. Կոշիկը լավ սրբիր և ամբողջովին չորացրու:
15. Քերծվածքին հարմար գույնի եղունգների լաք քսիր: Մեկ շերտը բավարար կլինի: