Դեռևս հին ժամանակներում մարդիկ փորձում էին հասկանալ երազների իմաստը: Չնայած հազարավոր տարիների ջանքերի, մարդիկ այդպես էլ չկարողացան գալ վերջնական եզրահանգման, թե որն է երազների իրական բնույթն ու պատճառը: Ենթադրվում է, որ երազները դրանք ենթագիտակցորեն արտահայտվող ճնշված կամ չկարգավորված զգացմունքներն են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիոլոգիական ասպեկտները մեծ դեր են խաղում երազում: Քնի ժամանակ մեր ուղեղը փորձում է կարգի բերել, դասավորել օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան: Երազներն անհրաժեշտ են հիշողությունն ու տեղեկատվությունը մտքում ճիշտ պահելու համար: Երազների միջոցով մենք կարողանում են նաև ավելի ճիշտ կողմնորոշվել որոշ խնդիրների լուծման հարցում:
Երազների վերաբերյալ վերջնական պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց հայտնի է երազների մասին 10 գիտական փաստ, որոնք շփոթեցնումում են նույնիսկ ամենախելացի գիտնականներին:
Ներկայացնում ենք երազների մասին վերոնշյալ 10 գիտական փաստերը.
- Երազներում տեսած դեմքերը չեն կարող նոր կամ անծանոթ լինել մեզ, մենք նրանց տեսել ենք նախկինում, քանի որ մեր ուղեղը չի կարող նոր դեմքեր հորինել մեր երազների համար:
- Մեր միտքը շատ ավելի ակտիվ է երազ տեսնելիս քան արթուն վիճակում:
- Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիները նույնպես տեսնում են երազներ: Նրանք կարող են տեսնել վատ ու վախեցնող երազներ: Այդ ժամանակ հարկավոր է հոգատար լինել նրանց հանդեպ:
- Ի ծնե կույր մարդիկ նույնպես տեսնում են երազներ, բայց առանց տեսողական պատկերների: Այն մարդիկ, ովքեր կուրացել են ինչ որ բանի հետևանքով նրանց տեսողական երազները պահպանվում են:
- Այն ինչ տեսնում ենք մեր երազում իր մեջ կրում է ենթագիտակցական տեղեկատվություն: Կոնկրետ մարդու մասին երազը նշանակում է, որ այդ անձի հետ կապված գոյություն ունեն մի շարք ենթագիտակցական խնդիրներ, որոնք փորձում են մուտք գործել գիտակցության մեջ:
- Մենք արթնանալով չենք կարող հիշել ամբողջ երազը: Եթե անգամ մենք հիշում ենք դա, ապա օրվա ընթացքում, հետզհետե սկսում ենք մոռանալ մանրամասները:
- Երբեմն քնած վիճակում մարդիկ այնպիսի բաներ են անում, որոնք ի վիճակի չեն անել արթուն ժամանակ: Օրինակ լուսնոտները կարող են նվագել կամ նկարել, անգամ այն դեպքում, երբ նրանք չունեն այդ ընդունակությունները արթուն ժամանակ։
- Տղամարդկանց երազների կերպարները հիմնականում տղամարդիկ են, իսկ կանանց դեպում և՛ տղամարդիկ, և՛ կանայք:
- Մեր երազների մի մասն ունի բացասական նշանակություն, որոնց պատճառով մենք կարող ենք տխրել զայրանալ կամ վախենալ:
- Կան մարդիկ, ովքեր երազի օգնությամբ կարողանում են կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու: