«Կառավարությունը ստում է, Եղեգիս գետը ցամաքել է ՀԷԿ-երի պատճառով». 1in.am
Advertisement 1000 x 90

«Կառավարությունը ստում է, Եղեգիս գետը ցամաքել է ՀԷԿ-երի պատճառով». 1in.am

Շատին համայնքի բնակիչներն ահազանգում են Եղեգիս գետի ցամաքելու մասին։ Նրանք փաստում են, որ երբեմնի ջրառատ գետը վերածվել է առվի. պատճառը` գետի ողջ երկայնքով տեղակայված ու գործող ՀԷԿ-երն են։ «Խնդիրն այն է, որ այդ ՀԷԿ-երը, որոնք կառուցված են գետի վրա ամբողջությամբ չորացնում են գետը և այս տենդենցը մի քանի տարի է արդեն, որ շարունակվում է, ինչի արդյունքում Եղեգիս գետը գնալով սակավաջուր է դարձել, իսկ հիմա էլ գրեթե ցամաքել է։

Բնապահպանության նախարարությունը հայտարարարում է, թե այդ ջուրն ոռոգման համար է օգտագործվում, դրա համար է գետն այդ վիճակում, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա սուտ է, խաբեություն է, որովհետև թե մեր, թե հարակից համայնքների ցանկացած բնակչի հետ երբ որ խոսեք` կհամոզվեք, որ բոլորը գանգատվում են այն բանից, որ ոռոգման ջուր չունեն, իրենց արտը չորանում է, դաշտերը չորանում են. երբ այս հարցը բարձրացրեցինք, բնապահպանության նախարարությունն ասեց, թե այնտեղ կա 9 ՀԷԿ, բայց դա էլ է սուտ, որովհետև մենք` շատինցիներով Եղեգիսի վրա առնվազն 15 ՀԷԿ ենք նկարել, այսինքն ապացույցներ ունենք, որ խաբում են ու գիտենք նաև, որ այդ 15-ով չի սահմանափակվում, մի քանի հատ էլ ավել կա», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Շատին համայնքի բնակիչ, «Գեղաստղ» ծրագրի ղեկավար, սփյուռքահայ գործարար Հովհաննես Ստեփանյանը։

Շատին համայնքի մեկ այլ բնակիչ Տիգրան Եղոյանն էլ իր հերթին հավելեց. «Մեր երկրում սովորական գյուղացի մարդը չի կարող ՀԷԿ ունենալ. Եղեգիս գետի վրա 19 ՀԷԿ կա, այսինքն 32 կմ երկարությամբ ՀԷԿ- եր են կառուցել ամբողջ գետի վրա. ըստ մեզ հասած տեղեկությունների ` էդ ՀԷԿ-երից մեկը Հանրապետության նախագահի եղբորինն է, մյուսը ` Քննչական կոմիտեի ղեկավարինը, նաև թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանի ՀԷԿ-երն են այստեղ, ոչ թե ՀԷԿ-ը, այլ ՀԷԿ-երը, որովհետև նրանը մի քանի հատ ա, ՊԲ-ի գեներալներից Օհանյան Հովիկ կա, որ էս ՀԷԿ-երից մեկն էլ իրանն ա ու այսպես մի քանի այլ անձիք»։

1in.am