Տարբեր մշակույթային պատկանելիություն ունեցող մարդկանցից շատերը վստահ են, որ հայելի կոտրելը դժբախտության նշան է: Թե երբ և ինչից հետո է այդ նախապաշարմունքը մտել մեր իրականության մեջ, անհայտ է:
Մենք միայն կարող ենք ենթադրել, որ այս ամենը կապ ունի 13-րդ դարի կեսերին Եվրոպայում հայելու և ապակու արդյունաբերության սկսման հետ:
Միջնադարում հայելիները այնքան թանկ էին, որ նույնիսկ հարուստները մեկ հայելուց ավել չէին կարող իրենց թույլ տալ գնել:
Մարդիկ առաջին ապակե տարաները ընդունեցին որպես զարմանալի և անհասկանալի իրողություն: Մարդիկ, որոնք միայն խեցեղեն իրեր էին տեսել, ապակիների թեթևությունից, թափանցիկությունից ու փխրունությունից, ուղիղ իմաստով, կորցնում էին իրենց:
Իսկ հայելիների մեջ իրենց արտացոլանքը տեսնելիս մտածում էին, որ այդ միստիկ իրի մեջ թաքնված է իրենց հոգու արտացոլանքը: Կոտրել հայելին նշանակում էր, որ կոտրվում է նաև տիրոջ հոգին:
Այս ամեենը անտիկ միֆոլոգիայից է ծագում: Երբ հին հույները ջրի մեջ տեսնում էին սեփական արտացոլանքը հավատում էին, որ տեսնում են իրենց հոգու արտացոլանքը:
Այս ամենի նախահիմքերը կարող եք գտնել նարցիզիզմի մեջ: Մեր օրերում դժվար մարդիկ նման բաների հավատան, սակայն հայելի կոտրելու մասին նախապաշարմունքները արդիական են մինչև այսօր: