6 փաստ արտասահմանում կրթություն ստանալու մասին. newmag.am
Advertisement 1000 x 90

6 փաստ արտասահմանում կրթություն ստանալու մասին. newmag.am

Ուսման ուղղությունների բազմազանությունը, առաջնակարգ դասավանդումը և հետագայում աշխատանքի տեղավորման հեռանկարը դիմորդներին տանում են տարբեր ուսումնական հաստատություններ: newmag-ը ներկայացնում է հետաքրքրաշարժ փաստեր արտասահմանյան համալսարաններում կրթություն ստանալու մասին:

Ճապոնիա

Ճապոնիան հայտնի ուսանողական կենտրոն չէ, սակայն ուսումն այստեղ յուրօրինակ է: Տեղի ԲՈՒՀ-եր ընդունվելը ծայրահեղ դժվար է, սակայն կրթությունը ոչ  աշխատասեր ուսանողի համար ավելի դժվար կլինի: Ճապոնական համալսարանները, ի տարբերություն այլ քաղաքների ընդունելության կարգի, ընդունելության քննությունները անցկացնում են իրենց հայեցողությամբ և ներկայացնում են իրենց պահանջները դիմորդներին: Երկրում հայտնի են մասնավոր համալսարանները, որոնք բացի բարձրագույն կրթություն տալուց, աշխատում են դպրոցների և մանկապարտեզների հետ: Եթե ուսանողը անցել է այսպիսի կրթական համակարգի բոլոր փուլերը, ապա նա հաջողությամբ կընդունվի իր ընտրած ԲՈՒՀ-ը:

Եթե ուսանողը անցել է այսպիսի կրթական համակարգի բոլոր փուլերը, ապա նա հաջողությամբ կընդունվի իր ընտրած ԲՈՒՀ-ը:

Չինաստան

Չինաստանում կրթական դասաժամը տևում է բավականին քիչ՝ ընդամենը 40 րոպե, արձակուրդները՝ դեկտեմբերից մինչև փետրվար: Ձմռան վերջին ամսում Չինաստանում տոնում են նոր տարին և այդ ժամանակը ինչպես ուսանողների, այնպես էլ աշխատողների մեծամասնության համար արձակուրդ է:

Հունաստան

Հունաստանի համալսարանները ուսանողներին տալիս են բազմաթիվ առավելություններ, որը ԲՈՒՀ-ում սովորելը դարձնում  է ավելի գրավիչ՝ մի շրջան յուրաքանչյուր տեղաբնակի համար: Երկրի քաղաքացիների մեծամասնությունը դիտավորյալ ձգձգում են կրթություն ստանալու ընթացքը, որպեսզի օգտվեն ուսանողների առավելություններից՝ անվճար սննդից, երթևեկությունից, բժշկական ծառայություններից:

Գերմանիա

Գերմանիայում ուսանողական տոմս ունեցողները կարող են իրենց թույլ տալ մի շարք արտոնություններ: Դրանք զեղչերն են թատրոնների, թանգարանների, ցուցահանդեսների, սպորտ ակումբների և մշակութային բնույթի բոլոր միջոցառումների համար, նաև էժան երթևեկություն ինչպես քաղաքային, այնպես էլ միջքաղաքային տրանսպորտով:

Ամերիկա – Հարվարդ

Հարվարդը հայտնի է իր հարուստ պատմությամբ, կայուն ավանդույթներով և կարգ ու կանոնով: Համալսարանում կա նաև մեկ այլ ավանդույթ՝  «սահմանումներ» անվամբ, ըստ որի երիտասարդությունը իրավունք ունի վազել Հարվարդի շուրջ համալսարանի նվագախմբի երաժշտության ներքո: Համալսարանական քննությունների ժամանակ այս ծեսը հաջողություն է բերում: Շատ ամերիկացիներ ձգտում են ԱՄՆ-ում կրթություն ստանալ գործող մասնագետներից:

Շատ ամերիկացիներ ձգտում են ԱՄՆ-ում կրթություն ստանալ գործող մասնագետներից:

Անգլիա- Օքսֆորդ

Համալսարան, որը հայտնի է իր բծախնդրությամբ: Օքսֆորդը նաև գիտի իր խելագար ուսանողների զվարճանքները: Լույս մայիսմեկյան գիշերը ուսանողները կազմակերպում են երեկույթներ, որից հետո մասսայական ցատկում են Մոուշի Մագդալենտ կամրջից՝ գետը:

newmag.am