Պարզվում է՝ տնտեսական աճի հետ կապ կարող են ունենալ նորաձևության միտումները, օրինակ՝ կանացի կոշիկի կրունկների բարձրությունը։
«Սովորաբար տնտեսական անկման ժամանակ կրունկների բարձրությունն աճում է և պահպանվում այդ մակարդակի վրա. սպառողները հակվում են դեպի ավելի «աչք ծակող» նորաձևության՝ որպես երևակայելու և իրականությունից փախչելու միջոց»,- 2011թ. ասել է IBM-ի սպառողական ապրանքների գքով փորձագետ Թրևոր Դևիսը, որը վերլուծել էր սոցցանցերի և բլոգերի գրառումները։
Այդ միտումը նկատվում է արդեն 100 տարի։ Ցածր կրունկով կոշիկները վերափոխվել են բարձր կրունկի Մեծ դեպրեսիայի, 1970-ականների նավթային ճգնաժամի և 2000-ականների սկզբի «դոթքոմերի» շուկայի փլուզման ժամանակ։
2008-2009թթ. ճգնաժամի պիկին նորաձևության միտումների մեջ մասնագիտացած բլոգգերները մշտապես գրում էին բարձր (12.5-20սմ) կրունկների մասին, իսկ 2011-ի կեսերին, երբ տնտեսությունը վերականգնվել էր, ուշադրության կենտրոնում հայտնվեցին ցածր կրունկով, տափակ կոշիկները։
Միևնույն ժամանակ, Դևիսը նշել է ընդհանուր տենդենցի փոփոխության մասին. բարձրակրունկ կոշիկներն այժմ ավելի հազվադեպ են օգտագործվում գրասենյակներում և առօրյայում։
Աղբյուրը՝ Ведомости