11 խորհուրդ, թե ինչպես մինչև աշխատավարձ ստանալը շաբաթն անցկացնել առանց գումարի
Advertisement 1000 x 90

11 խորհուրդ, թե ինչպես մինչև աշխատավարձ ստանալը շաբաթն անցկացնել առանց գումարի

Ի՞նչ անել սովից ու ձանձրույթից չտառապելու համար, եթե ձեր գրպանում միայն մանր գումար է մնացել

Սահմանել բյուջե

Գումար գրեթե չի մնացել, բայց դրանք կարող են ավելի շատ լինել, քան թվում Է: Ստուգեք մակերեսները, որի վրա սովորաբար տարածում եք գրպանի պարունակությունը, ստուգեք պայուսակները: Մի խոսքով, մտածեք՝ որտեղ կարող եք գումար թողնել՝ հարմար ժամանակի համար: Այդ ժամանակ 300 ռուբլին ձեզ համար մանրուք կարող է լինել, բայց հիմա այն կարող է ամբողջ շաբաթվա ընթրիքի գումար դառնալ: Հավաքած գումարը ծախսեք առավել անհրաժեշտ բաների վրա՝ սննդի կամ ճանապարհորդության վրա:

Հավաքած գումարը ծախսեք առավել անհրաժեշտ բաների վրա՝ սննդի կամ ճանապարհորդության վրա:

Օպտիմալացնել տրանսպորտային ծախսերը

Տրանսպորտային ծախսերը այնքան էլ հեշտ չէ կրճատել: Մեկ է, պետք է գնալ աշխատանքի: Հակառակ դեպքում, շաբաթը աշխատավարձից առաջ անորոշ ժամկետով կարող է ձգվել: Ծախսերի օպտիմալացման մի քանի եղանակներ կան․

Եթե աշխատավայրը տնից 5 կմ-ից պակաս է, ջերմաստիճանը 30-ից ցածր չէ, կարելի է տրանսպորտից ամբողջովին հրաժարվել: Այս հեռավորությունը կարելի է  հաղթահարել թեթև քայլերով, այն մեկ ժամից էլ պակաս ժամանակ կխլի: Եվ զբոսանքը թարմ օդում կբերի ոչ միայն տնտեսում, այլև կնպաստի առողջությանը:

Եթե Դուք մեքենա  եք վարում, մտածեք, որ մեկ շաբաթվա  ընթացքում արժե օգտվել հանրային տրանսպորտից: Նույնիսկ, եթե ծախսերը առաջին հայացքից գրեթե հավասար են, դիտարկեք լրացուցիչ ռիսկերը: Մեքենան, օրինակ, հնարավոր է էվակուացնեն, և այն դուրս հանելու, վերցնելու համար գումար է պետք, որը չունեք:

Եթե Ձեր հարևանությամբ կոլեգաներից մեկն  է ապրում, կարելի է  խնդրել նրան, որպեսզի նա Ձեզ տեղափոխի:

Եթե Ձեր հարևանությամբ կոլեգաներից մեկն է ապրում, կարելի է  խնդրել նրան, որպեսզի նա Ձեզ տեղափոխի: Դրա համար կարևոր է լինել կարգապահ, չուշանալ, և չշեղվել ճանապարհից: Թե չէ, հնարավոր է նորից վերադարձ առաջին և երկրորդ կետերին:

Կրեդիտ քարտ թողարկել

Եթե ընդհանրապես գումար չի մնացել, կարելի է կրեդիտ քարտ թողարկել երկարատև անտոկոս ժամանակահատվածով, քանի որ այն երկար ժամանակ չի խլի: Այստեղ մեկ նրբություն կա: Վարկային քարտով պետք է փոքր գումար վերցնեք կենսական ծախսերի համար: Աշխատավարձից հետո պետք է  վճարել պարտքը, և մոռանալ քարտի մասին, մինչև հաջորդ դժվարին իրավիճակի մեջ հայտնվելը: Վարկային քարտից անընդհատ գումար հանելով՝ ռիսկի եք գնում, որի համար լուծման տարբերակ չեք գտնի:

Վարկային քարտից անընդհատ գումար հանելով՝ ռիսկի եք գնում, որի համար լուծման տարբերակ չեք գտնի:

Արդյունքը

Այս խորհուրդները նրանց համար են, ովքեր երբեմն հայտնվում են դժվարին ֆինանսական իրավիճակում, ում աշխատավարձի վճարման օրը երկարաձգվել է կամ տեղի է ունեցել արտակարգ դեպք: Եթե ամսվա մեջ ստիպված եք մեկ շաբաթ առանց գումարի մնալ, հարկ է լուծել այդ խնդիրը այլ ճանապարհով:

Կազմեք Ձեր բյուջեն, որպեսզի բոլոր ծախսերը պլանավորեք և ամբողջ գումարը անմիջապես չծախսեք այն ստանալուց հետո, կամ մտածեք՝ ինչպես կարելի է ավելացնել եկամուտները:

newmag.am