Քաղցած մնալն ուղեղն առողջ է պահպանում
Advertisement 1000 x 90

Քաղցած մնալն ուղեղն առողջ է պահպանում

Ճարպերի ցածր և կալորիաների ոչ մեծ պարունակությամբ սննդամթերքի օգտագործումը խոչընդոտում է կենտրոնական նյադային համակարգի ծերացմանը: Այսպիսի եզրակացության են հանգել Նիդերլանդների Գրոնինգենի գիտնականները, որոնք նաև ապացուցել են, որ նիհարելու համար ֆիզիկական վարժությունները պակաս արդյունավետ են, քան սննդակարգը: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Frontiers in Molecular Neuroscience ամսագրում:

Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ծերանալը և ճարպակալումն ուղեկցվում են ուղեղի հատուկ հատվածներում քրոնիկական բորբոքային պրոցեսներով, ներառյալ հիպոթալամուսը, կոշտուկավոր մարմինը և ուղեղի թաղը՝ կազմված սպիտակ նյութից: Գլխավոր դեր է կատարում միկրոգլիան՝ իմունային համակարգի բջիջները (մակրոֆագերը), որոնք մասնակցում են օտար ագենտների և մահացած բջիջների քայքայմանը և կլանմանը:

Գիտնականները 6-ամսական կամ 2 տարեկան մկներին կերակրել են ճարպերի կա՛մ մեծ, կա՛մ ցածր պարունակությամբ սննդակարգով: Ըստ որում՝ ավելի ծեր կրծողներին տվել են կալորիաների ցածր պարունակությամբ կեր կամ նրանց համար ապահովվել է վազքանիվին հասանելիությունը: Պարզվել է, որ ուղեղում ծերացման և ճարպակալման հետ կապված միկրոգլիայի ակտիվությունը նվազեցնելու ամենաարդյունավետ մեթոդը եղել է ճարպերի և կալորիաների ցածր պարունակությամբ սննդակարգը:

med.news.am