Քալիֆորնիայի համալսարանի (University of California) հետազոտական խումբը խոշոր գենոմային հետազոտություն է իրականացրել՝ հայտնաբերելու համար այն գեները, որոնք զուգորդվել են անքնության հետ: Հետազոտության հեղինակները՝ Մյուրեյ Շթեյնի ղեկավարությամբ վերլուծել են 33 հազար զինծառայողների ԴՆԹ նմուշների տվյալները:
Քնի խանգարումներն առանձնապես հաճախ են հանդիպում զինվորականների շրջանում: Վիճակագրության համաձայն՝ բանակում ծառայած մարդկանց գրեթե կեսն անքնությամբ է տառապում: Ինչպես պնդում են ամերիկացի հետազոտողները, նրանց հաջողվել է ցուցադրել, որ անքնությունը կարող է առաջանալ գենոմում որոշակի մուտացիաների առկայությամբ: Գիտնականները հաստատել են նախկինում կատարված միանման հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն՝ անքնության նախահակվածությունը հնարավոր է ժառանգել:
Նրանց հաջողվել է ցույց տալ, թե անքնության համար պատասխանատու գեները որտեղ են տեղայնացված, ինչպես նաև նույնականացնել այս գեները: Նրանք մուտացիաներ են հայտնաբերել, որոնք վերաբերել են 7 և 9 քրոմոսոմներում տեղադրված գեներին: Դրանցից մեկը՝ AUTS2 գենը, տեղայնացված է 7 քրոմոսոմում: Ավելի վաղ ցույց էր տրվել, որ այն ներգրավված է ալկոհոլի օգտագործման կարգավորման պրոցեսում: Դրանից բացի, անքնությունը կապված է նաև մի քանի մոտ գտնվող գեների հետ՝ դրանք մասնակցել են քնի և ցիրկադային ռիթմերի կարգավորմանը:
Հետազոտողները կապ են հայտնաբերել անքնության և դեպրեսիայի, ինչպես նաև 2-րդ տիպի դիաբետի զարգացման միջև: Նրանք ենթադրում են, որ այս բոլոր վիճակները կապված են քրոմոսոմների միևնույն հատվածներին առնչվող փոփոխությունների հետ: