2030 թվականին համաշխարհային բարեկեցության մոտավորապես երկու երրորդը կվերահսկվի բնակչության 1 տոկոսի կողմից: Այդ մասին վկայում է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի գրադարանի կանխատեսումը:
Այս տվյալները նախազգուշացում են աշխարհի ղեկավարների համար առ այն, որ բնակչության ամենաունևոր մասի կողմից հարստությունների շարունակվող կուտակումը կնպաստի հասարակության մեջ անվստահության և դժգոհության աճին, եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն հաշվեկշիռը փոխելու համար, գրում է The Guardian թերթը: Հրապարակված գնահատումների համաձայն, այն թրենդների պահպանման դեպքում, որոնք դիտվում են 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակներից, ամենահարուստ մարդիկ, որոնք կազմում են բնակչության 1 տոկոսը, կտիրեն համաշխարհային հարստությունների 64 տոկոսին:
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2008 թվականից մոլորակի՝ 1 տոկոս կազմող ամենահարուստ մարդկանց կարողության աճի միջին տեմպերը հասնում են տարեկան 6 տոկոսի, իսկ բնակչության մնացած 99 տոկոսինը՝ ընդամենը 3 տոկոսի: Համայնքների պալատի գրադարանում կանխատեսում են, որ այդ թրենդի պահպանման դեպքում 2030 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը ներկայիս 140 տրլն դոլարից կաճի մինչև 605 տրլն դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: