Advertisement 1000 x 90

Արժեբանություն (աքսիոլոգիա). Աշոտ Ոսկանյան. boon.am

Արժեաբանության՝ որպես փիլիսոփայական դիսցիպլինի ակունքներում կանգնած են գերմանական փիլիսոփա Ռ.Լոտցեն և նորկանտականության բադենյան դպրոցի հիմնադիրներ Վ.Վինդելբանդը և Հ.Ռիկերտը։ Վերջիններս, ձգտելով տարանջատել բնագիտական և պատմական ուսումնասիրության մեթոդները, արձանագրել են, որ պատմությունը զբաղված է առանձին անկրկնելի իրադարձությունների նկարագրությամբ, որոնց գնահատման չափանիշը տալիս են արժեքները։ Արժեքները սահմանվել են որպես յուրակերպ կազմավորումներ, որոնք «գոյություն չունեն, բայց նշանակալից են»։ Սրանից ելնելով, Ռիկկերտը մշակել է արժեքների համալիր դասակարգում։

Ավելի մանրամասն՝ boon.am