Ձեռքեր չորացնելու սարքերը վխտում են բակտերիաներով․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ձեռքեր չորացնելու սարքերը վխտում են բակտերիաներով․ հետազոտություն

Թղթե սրբիչների համեմատ՝ ձեռքերը չորացնող սարքերը, որոնք տեղադրված են հանրային զուգարաններում, կարող են թվալ գումար տնտեսող միջոց՝   բայց դրանք ոչ մի դեպքում ավելի հիգիենիկ լուծում չեն։ Ավելին՝ որոշ դեպքերում դրանք կարող են վտանգավոր լինել առողջության համար։

Երբ դուք զուգարանակոնքի մեջ ջուր եք լցնում, չիջեցնելով կափարիչը, բակտերիաներ պարունակող աէրոզոլը կարող է տարածվել օդում 4,5 մ շառավղով։ Կարծես հենց միայն այս փաստը բավական է միզոֆոբների կյանքը փչացնելու համար,  բայց հիմա գիտնականները նոր դիտարկումներ էլ են ներկայացրել։ Արտաթորանքի միկրոմասնիկներն ու բակտերիաները կարող են կլանվել ձեռքեր չորացնող սարքերի կողմից ու դուրս մղվել հենց ձեր նոր լվացած ձեռքերի վրա։

Փորձի ընթացքում Կոնեկտիկուտի համալսարանի միկրոկենսաբանները երեք կատերոգորիաների են բաժանել Պետրի սարքերը։ Դրանցից մի քանիսը բացօթյա  տարածքում են թողել, մյուսները տեղադրել են ձեռքեր չորացնող սարքերի տակ, իսկ մնացածը ՝ օդորամղիչների տակ՝ օդի թույլ հոսքով։ Փորձը ցույց է տվել, որ բակտերիաները շատ ավելի ակտիվ էին ցրվում հենց չորացնող սարքի օդի հոսքի միջոցով։

Անոթում, որը դրված էր չորացնող սարքի տակ, գիտնականները հայտնաբերել են բակտերիաների 18-60 տեսակ գաղութ,  իսկ օդամղիչի տակ տեղադրված անոթում՝ 5-12։ Բացօթյա տարածքում բակտերիաների միջինը մեկ խումբ էր գոյանում։ Ցանքի մեջ հայտնաբերել են Bacillus subtilis տեսակի ցուպիկ։ Այդ բակտերիան հիմնականում հողի մեջ է հանդիպում ու անվտանգ է մարդու համար, սակայն գիտնականները նշում են, որ չորացնող սարքերը կարող են նաև ավելի վտանգավոր միկրոբներ տարածել։

Հետազոտության մեջ նաև նշվում է, որ չորացնող սարքերի մեջ հակաբակտերիալ ֆիլտրների գործածումը կրճատում է միկրոբների ընդհանուր քանակը մոտ չորս անգամ, բայցևայնպես դրանցից ամբողջությամբ չի ազատում։

med.news.am