Պլաստիկ ամաններում սնունդը տաքացնելը վտանգավոր է առողջության համար
Advertisement 1000 x 90

Պլաստիկ ամաններում սնունդը տաքացնելը վտանգավոր է առողջության համար

Շատերը սովոր են սնունդը պահել ու տաքացնել պլաստիկ ամաններում, սակայն դա ծայրաստիճան վտանգավոր է առողջության համար, հավաստիացնում են Indira IVF Hospital-ի մասնագետները։ Բանն այն է, որ ջերմության ազդեցությամբ պլաստիկից առանձնանում են բազմաթիվ վտանգավոր նյութեր։ Սննդի հետ այդ նյութերը հայտնվում են օրգանիզմում և առաջացնում դիաբետ, զարկերակային ճնշման բարձրացում, ճարպակալում ու ֆերտիլության հետ կապված խնդիրներ։

Բիսֆենոլ A-ն (BPA) ու ֆտալատները պլաստիկում պարունակվող քիմիական վտանգավոր միացություններ են։ Հայտնվելով մարդու արյան հոսքի մեջ, դրանք կարող են առաջացնել անպտղություն, հորմոնալ խանգարումներ ու նույնիսկ քաղցկեղ։  Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման հարցերով ամերիկյան կենտրոնի տվյալներով՝ բնակչության 90 տոկոսի օրգանիզմում կարելի է գտնել բիսֆենոլ A-ի որոշակի մակարդակ։

Այդ նյութը, ինչպես պնդում են վերարտադրողական առողջության ամերիկյան միության հետազոտողները, նաև խանգարում է սաղմերի իմպլանտացիային՝ բնական բեղմնավորման, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորման միջամտության ժամանակ, ու օրգանիզմում BPA-ի բարձր պարունակության դեպքում զույգը կարող է անընդհատ դիմել արտամարմնային բեղմնավորման միջամտությանը, բայց ապարդյուն։ Ավելին՝ BPA-ն, գիտնականների խոսքով, կարող է նաև հանգեցնել կրկնվող վիժումների՝ հաջող իմպլանտացիայից հետո։

Գիտնականների խոսքով՝  սննդային պլաստիկում կան նաև այլ քաղցեկեղածիններ, օրինակ ՊՎԽ, դիոկսին ու ստիրոլ։  Դրանք հեշտությամբ ներթափանցում են սննդի մեջ, երբ այն տաքացվում է միկրոալիքային վառարանում։

Մասնագետները խորհուրդ են տալիս սննդամթերքը տաքացնել ապակյա սպասքի մեջ (քանի որ ապակուց քիմիական նյութերը չեն կարող ներթափանցել սննդի մեջ), իսկ պլաստիկի գործածումը կենցաղում հասցնել նվազագույնի։

med.news.am