Մանիպուլյատորի բառապաշարը. 30 արտահայտություններ, որոնք անգիտակցաբար ստիպում են ենթարկվել
Advertisement 1000 x 90

Մանիպուլյատորի բառապաշարը. 30 արտահայտություններ, որոնք անգիտակցաբար ստիպում են ենթարկվել

Հաճախ, երբ խոսում են մանիպուլյացիաների մասին, հիշատակում են նաև աբյուզը: Սա իմաստով մանիպուլյացիային մոտ հասկացություն է և նշանակում է՝ հարաբերություններում գործադրվող հոգեբանական և զգայական բռնության կիրառում:

Մանիպուլյատորն այն մարդն է, ով աննկատելիորեն իր հետաքրքրությունների ու նպատակների համար օգտագործում է ուրիշ մարդու: Հիասթափություն, զայրույթ, ափսոսանք, մեղքի զգացում, շփոթված վիճակ, վախ, դժգոհություն. ահա այն զգացումները, որ սովորաբար մանիպուլյատորը հարուցում է այն մարդու մոտ, ումից վերջինս ուզում է ստանալ ցանկացածը: Նախ նա ստիպում է մարդուն ինքն իրեն ոչնչություն զգալ, իսկ հետո մեծահոգաբար հնարավորություն է տալիս ազատվել անլիարժեքության բարդույթից` իրեն մատուցված ծառությունը որպես բարի գործ ներկայացնելով:

Արժեզրկում…

«Հա, ինչ, ուրիշները օրինակ ոտքեր չունեն ու ապրում են», »Ուր էր, թե քո խնդիրներն իմը լինեին». Այսպիսի արտահայտություններն ուրիշների հոգսերի ու տագնապների նկատմամբ անտարբերության դրսևորում են: Կամ «Փոխարենը՝ դու գեղեցիկ ես» և «Դե, հիմա ինչ արած, դու այդպիսին ես ծնվել» արտահայտություններից հետո դժվար է գիտակցել սեփական գրավչությունը կամ նկատել ոչ ակնհայտ, բայց հաստատ գոյություն ունեցող արժանիքները: Իսկ ահա «Ինչ անենք, ուզում ես, հիմա էլ մի ուզիր», «Ես քեզ հետ չեմ խոսում» և «Դու այստեղ ոչինչ չունես» արտահայտություններն ունակ են ստիպելու հավատալ սեփական ցանկությունների անիրական լինելուն ու կարող են ճնշել դրանք:

Քննադատողական վերաբերմունք…

«Մի նեղացիր, բայց…» և «Սովորիր ընդունել քննադատությունը» արտահայտություններն առաջին հայացքից կարող են թվալ՝ որպես բարի մտահոգություն տվյալ մարդուն ավելի լավը դարձնելու ճանապարհին, սակայն իրականում շատ լավ հնարավորություն են վերջինիս ստորացնելու համար:

«Իսկ այդ ուր ես մղվում դու քո տվյալներով» և «Դա հենց քո օգտի համար է արվում» արտահայտությունները կեղծ հոգատարության դրսևորումներ են: Իրականում սրանք զարգացումն արգելող ուղիղ եղանակ են: Սա միջոց է տվյալ մարդուն իրեն կապելու ու բաց չթողնելու, կամազրկելու համար: Սա մարդուն կորցնելու վախ է. Չէ՞ որ, երբ նա ավելի լավը դառնա, ապա կարող է թեքվել դեպի ուրիշ մակարդակ ունեցող մարդկանց կողմը: Ինքնագնահատականը իջեցնելով՝ շատ գործուն միջոց է «Իսկ ահա նրա մոտ ավելի լավ է ստացվում» արտահայտությունը: «Անընդհատ նեղանում ես» կամ «Չէ՞ որ ես կատակ արեցի» արտահայտությունները նեղացնելու և դա չխոստովանելու միջոց են:

Էյջիզմ…

«Մի վիճիր մեծերի հետ». սրանով դիմացինիդ ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ մտքեր ես ներշնչում: «Մեծացիր, հա՞», «Ոնց որ փոքր երեխա լինես», «Իսկ հիմա` ավելի լուրջ»: Նրանք, ովքեր արդեն իրենց ճշմարտացիությունն ապացուցող ոչ մի փաստարկ չունեն, սկսում են սլաքներն ուղղել դեպի հակառակորդի` քննարկվող հարցի վերաբերյալ իբր անլուրջ վերաբերմունքի կողմը: ‹«Պետք է կարողանաս գլուխ հանել», «Ուրիշները քո տարիքում արդեն» և «Վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ…» արտահայտությունները յուրաքանչյուր տարիքի համար վարքագծի արհեստական նորմերի ստեղծման փորձ են:

Մեղքի զգացում…

«Ես քեզ հենց այս ձեռքերով եմ մեծացրել», «Լավագույն տարիներս քեզ եմ տվել», «Ամբողջ կյանքս քեզ վրա եմ դրել»: Սրանք մեղքի զգացում հարուցող արտահայտություններ են, իսկ մեղքի զգացումը ծնում է չհատուցված պարտքի զգացողություն, որն էլ իր հերթին՝ մղում է որոշակի գործողություններ կատարելու:

Ամոթի զգացում…

«Տղամարդ եղիր» կամ «Քեզ կնոջ պես մի պահիր»: Միայն ուրիշների աչքում իրենց գենդերային պատկանելությանը համապատասխան լինելու համար մարդիկ շատ բաների են պատրաստ գնալ, և մանիպուլյատորները հաջողությամբ օգտվում են դրանից: «Արի կլինի, առանց լացուկոծի, հա…» կամ «Քեզ հավաքիր, այ փալաս…» արտահայտությունները զգացմունքները ցուցադրելու ուղիղ արգելք են: «Մի քեզ նայիր…» և «Ինչ կասեն մարդիկ» խոսքերը հասարակական կարծիքից կախված լինելու ցուցում են: «Դու այնքան եսասեր ես» արտահայտությունը նշանակում է՝ «Իմ ցանկությունները քոնից կարևոր են»:  Այն սովորեցնում է ինքնազոհաբերության գնալ և առանց պատճառի անտարբեր վերաբերմունք ցուցաբերել սեփական հետաքրքրությունների ու պահանջմունքների նկատմամբ:

Վախ…

«Դու արդեն 30 տարեկան ես» և «Իսկ երբ ես հասցնելու երեխաներ ունենալ» նախադասությունները չափորոշիչներին չհամապատասխանելն  են մատնանշում: «Կգնաս, փողոցները կմաքրես…», «Բոմժի պես ես մեռնելու» կամ «Իրավաբանական կրթություն ստացիր, նոր արա, ինչ ուզում ես» արտահայտությունները բերում են ապագայի նկատմամբ վախի զգացողություն ունենալուն, այն ապագայի, որում դու կարող ես անհաջողակ լինել, եթե չանես մանիպուլյատորի կողմից ասած բաները:

Պասիվ ագրեսիա…

«Դե ասա, ես ինչից եմ նեղացել», «Դու պետք է գլխի ընկնեիր» և «Ես գիտեմ, թե դու ինչ նկատի ունեիր»  խոսքերը հեռատեսության են դրդում, ինչը թույլ է տալիս հրաժարվել ուրիշի կողմից իր մտքերն ու զգացմունքները չկռահելու բացատրություններից: Իսկ «Դու միշտ էլ…» և «Դու երբեք էլ…» արտահայտությունները կնիքի պես են գործում և հարուցում են իրավիճակի անուղղելիության, անհուսալիության, ձանձրույթի և պասիվ ագրեսիայի զգացողություններ: «Իսկ ես քեզ ասում էի», «Հիմա էլ արդեն էական չէ» և «Դե ահա, վերջ» խոսքերն ամրապնդում են դիմացինի` սխալ լինելու զգացումը:

«Դե չէ, ամեն ինչ կարգին է, բայց…» հիանալի նախադասություն է, ուր թաքնված է «Դու ինչ-որ բան այնպես չես արել, հասկացիր, թե հենց ինչ…» միտքը:

Կասկածի ներշնչանք…

«Այդպիսի բան ընդհանրապես չի եղել», «Ես այդպիսի բան չեմ ասել», «Դա ես չեմ, դու ես…», «Դու ես դա մտածել…», «Քեզ թվացել է», «Դու մոռացել ես, բայց ես հիշում եմ…» և «դու խաբում ես…». Սրանք մեղադրանքներ ու ժխտումներ են, որոնցից հետո կարելի է կասկածել սեփական տեսակետի ճշմարտացիությանն ու շփոթվել ցուցմունքներ տալիս:

Չընդունել…

«Ես ուզում եմ, որ դու լինես…»-ը ակնարկ է այն մասին, որ դու այնպիսին, ինչպիսին, որ կաս, ձեռք չես տալիս նրան: «Այնպիսի մարդկանց, ինչպիսին դու ես, պետք է…» արտահայտությունը դրդում է որոշակի գործողությունների, որոնք իբր թե պայմանավորված են ինքնակատարելագործման անհրաժեշտությամբ: «Վեր կանգնիր դրանից» և «Ավելի պարզ եղիր» խոսքերը մղում են ծայրահեղ իրավիճակներում պաշտպանողական ֆունկցիաների անջատմանը և դրանց պատճառները փնտրելուն: «Քեզ հետ հնարավոր չէ խոսել»-ը նշանակում է փոխըմբռնման հասնելու ցանկության բացակայություն և դրա համար պատասխանատվությունը դնում է դիմացինի վրա:

Կարողանալ ճանաչել մանիպուլյատորին՝ նշանակում է՝ վնասազերծել նրան: Նրա իրական շարժառիթները տարբերվում են  նրանցից, որոնք նա չի բարձրաձայնում: Նրանց մասին իմանալն այն մարդկանց առաջնահերթ խնդիրն է, ովքեր ուզում են իրենց պաշտպանել նեգատիվ ազդեցությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը