Սթափները աշխատանքից բացակայում են ալկոհոլամոլներից ոչ հազվադեպ
Advertisement 1000 x 90

Սթափները աշխատանքից բացակայում են ալկոհոլամոլներից ոչ հազվադեպ

Սթափներն աշխատանքից բացակայում են խմել սիրողներից ոչ հազվադեպ: Հնարավոր է՝ սա կապված է հիվանդությունների հետ, որոնք բացառում են ալկոհոլի օգտագործումը: Իսկ ահա չափավոր խմող աշխատողները, ինչպես պարզվել է, բոլորից քիչ են բացակայում: Պրոֆեսիոնալ առողջապահության ֆիննական ինստիտուտի գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Addiction ամսագրում:

Գիտնականները հավաքել են Եվրոպայի  և ԱՄՆ ավելի քան 47 հազար աշխատող բնակիչների տվյալները՝ պարզելու, թե վերջին 4-7 տարում որքան ալկոհոլ են օգտագործում,  և որքան հաճախ են անաշխատունակության թերթիկ կամ ազատ օրեր վերցրել: Նրանք հետազոտության մասնակիցներին բաժանել են 5 խմբի, կախված ալկոհոլի օգտագործման քանակությունից՝ լիակատար սթափներից մինչ և թունդ ալկոհոլամոլներ: Չափավոր խմողների կարգի մեջ են մտել կանայք, որոնք շաբաթական ալկոհոլի 1-11 միավոր են օգտագործել,  և տղամարդիկ, որոնք նույն ժամանակահատվածում ալկոհոլի 1-34 միավոր են օգտագործել:

Որպես միավոր է ընդունվել ալկոհոլի մոտ 8 գրամը: Այսպես, մեկ բաժակ գինու մեջ պարունակվում է ալկոհոլի մոտ 2 միավոր, իսկ մեկ գավաթ գարեջրում՝ մոտ 1,7 միավոր:

Ինչպես  և սպասվում էր, ալկոհոլը չարաշահող աշխատակիցները ավելի հաճախ են աշխատանքից բացակայել, քան չափավոր խմողները:

Սակայն սթափները, ինչպես պարզվել է, ոչ մի բանով չեն զիջել ալկոհոլի մեծ քանակության սիրահարներից:

Պատճառների հետազոտումը, որոնց հիմնավորմամբ սթափներն աշխատանքից բացակայել են, բավականին հետաքրքիր արդյունքներ է ունեցել: Նրանք աշխատանքից բացակայել են հիմնականում հոգեկան խնդիրների  և հենաշարժողական հիվանդությունների (արթրիտ, հարթաթաթություն  և այլն) պատճառներով: Հաճախակի պատճառ են եղել նա և մարսողական  և շնչուղիների հիվանդությունները: Ինչպես սպասելի էր, ալկոհոլը չարաշահող աշխատողները բացակայել են վնասվածքների կամ ալկոհոլային թունավորման պատճառով:

Աշխատակիցները, որոնք ընդհանրապես ալկոհոլ չեն օգտագործել, 58 տոկոսով ավելի հաճախ են տառապել հոգեկան հիվանդություններով  և 1,5 անգամ ավելի հաճախ են բացակայել, քան չափավոր խմողները:

Նրանք հենաշարժողական հիվանդություններով ավելի հաաճախ են տառապել 26 տոկոսով, մարսողական խնդիրներով՝ 36 տոկոսով, շնչուղիների հիվանդություններով՝ 35 տոկոսով: Ալկոհոլը չարաշահողները նույնպես աշխատանքային օրերը 1,5 անգամ ավելի հաճախ են բաց թողել, քան չափավոր խմողները, ըստ որում՝ 32 տոկոսով ավելի մեծ հավանականությամբ ենթակա լինելով վնասվածքներ  և թունավորումներ ստանալուն:

Բացի այդ, ալկոհոլ չօգտագործող մարդիկ խմողներից ավելի քիչ են վաստակել: Պակասող եկամուտը նույնպես կարող է ազդել առողջական վիճակի վրա, պարզաբանում են հետազոտողները:

«Ըստ եր ևույթին, ալկոհոլի չափավոր օգտագործումը կապված չէ առողջական խնդիրների պատճառով աշխատանքից բացակայելու հետ»,- նշում է հետազոտության առաջատար հեղինակ Յեննի Էրվասթին:

Նրա կարծիքով՝ նման անսպասելի արդյունքները կապված են ալկոհոլից մարդկանց հրաժարվելու պատճառների հետ:

«Որոշ հիվանդությունների  և դրանց բուժման ժամանակ չի կարելի ալկոհոլ օգտագործել,- պարզաբանում է նա: – Բացի այդ, աշխատակիցները, որոնց կողմից ալկոհոլի չարաշահումը առողջական լուրջ խնդիրներ է առաջացրել, կարող էին աշխատաշուկայից դուրս մնալ, ինչը նույնպես կարող էր ազդել արդյունքների վրա»:

«Արդյունքները չեն վկայում, որ ալկոհոլից հրաժարվելը հիվանդություններ է առաջացնում,- շեշտում են  հետազոտողները: – Դրանք ավելի շուտ ցույց են տալիս, որ սթափները, դեռ ևս չպարզված պատճառներով, նույնպես առողջական մեծ թվով խնդիրներ ունեն: Մենք չենք ասում, որ ալկոհոլն օգտակար է, սակայն դրա չափավոր օգտագործումը ակնհայտորեն չի բերում աշխատանքից բացակայելու խնդիրների: Առավել ճշմարտանման բացատրությունը հետ ևյալն է՝ մարդկանց ստիպում են ավելի քիչ խմել առողջական խնդիրները, այլ ոչ թե հակառակը»:

med.news.am