Բրաուզեր. Google Chrome
Chrome-ը հիմա շատ տարածված է: Այն շատ թեթև է և արագ: Շատերի համար այս բրաուզերն առաջին բանն է, որ տեղադրում են նոր սարքավորման մեջ:
Առաջին հերթին, բրաուզերն ունի շատ օգտակար ընդլայնումներ, որոնք լրացնում են բրաուզերի գործառույթները:
Բացի այդ, բրաուզերը պարբերաբար թարմանում է ՝ համապատասխանեցվելով բոլոր նորագույն տեխոլոգիաներին: Այդ իսկ պատճառով Google Chrome-ն առաջին ծրագրերից է, որ պետք է օպերացիոն համակարգին:
uTorrent
Բրաուզերը նախատեսված չէ մեծ ծավալով ծրագրեր, տեսանյութեր և այլ ֆայլեր բեռնելու համար: Բեռնումը կարող է դադարել ցանկացած պահի: Բեռնման արագությունը ևս լավագույնը չի լինի: Այդ նպատակների համար կան այլ ծրագրեր, որոնք արագորեն ներբեռնում են ցանկացած չափի ֆայլեր և չեն վախենում կապի խնդիրներից:
Լավ օրինակ է uTorrent-ը: Ծրագիրն իր մեջ ներառում է բարձր որակը, արագությունը և շատ գործառույթներ, որոնք օգնում են բեռնման գործընթացը դարձնել ավելի հարմարավետ:
Մեդիափլեեր. VLC
Windows Media Player-ն աշխատում է մի շարք բազային ֆորմատների հետ, սակայն կան անհրաժեշտ շատ ֆորմատներ, որոնց դեպքում այս ծրագիրը խնդիրներ է ունենում: Այս դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել VLC մեդիափլեերը: Սա շատ հասարակ, բայց հզոր փլեեր է, որը վերարտադրում է մեծ թվով մուլտիմեդիա ձևաչափեր, այդ թվում` DVD և տեսահեռարձակումներ:
Երաժշտական փլեեր. MusicBee
Եթե դեռևս լսում եք կոշտ սկավառակի վրա ներբեռնված երաժշտությունը, ապա ձեզ հարկավոր է լավ երաժշտական նվագարկիչ: Մի ժամանակ լավագույն տարբերակը Winamp-ն էր, սակայն դրա վաճառքից հետո նախագծի ապագան հարցականի տակ է:
Եթե փնտրում եք արագ, գեղեցիկ և բազմաֆունկցիոնոլ փլեեր, ապա դա MusicBee-ն է:
Մեսինջեր. Skype
Skype-ն անվճար տեսազանգեր կատարելու ամենահայտնի ծրագիրն է: Զարմանալի չէ, որ Microsoft-ը գնեց այն և ներդրեց Windows-ում:
Հիմա արդեն մեսինջերը տեղադրված է օպերացիոն համակարգում: Եթե այն բացակայում է, ապա կարելի է բեռնել այն պաշտոնական կայքից:
Գրաֆիկական խմբագրիչ. Paint.NET
Գրաֆիկական խմբագրիչը լուսանկարիչների և դիզայներների անփոխարինելի գործիքն է:
Եթե պրոֆեսիոնալների համար կա Photoshop-ը և դրա անալոգային ծրագրերը, ապա հասարակ օգտատերերի համար լավ տարբերակ է Paint.NET-ը:
Այս փոքր և մինիմալիստական խմբագրիչը կգա օգնության, երբ պետք է կտրել լուսանկարը, փոփոխել չափսերը, խմբագրել գույները:
Ամպային սկավառակ. Google Drive
Ամպային սկավառակը փաստաթղթերով աշխատելիս լուծում է երկու հիմնական խնդիր` ֆայլերը դառնում են մատչելի տարբեր օգտատերերի և սարքերի համար, ինչպես նաև ստեղծվում են ռեզերվային կրկնօրինակներ:
Այս կատեգորիայի լավագույն ծառայություններից մեկը Google Drive-ն է: Ծրագրի օգտագործումը շատ հարմար է, այն առաջարկում է 15 ԳԲ անվճար տարածք փաստաթղթերի համար:
Արխիվացման ծրագիր. 7-Zip
Հաճախ մենք բախվում ենք արխիվացված ֆայլերի հետ: Սրա համար պետք է համակարգչում ունենալ 7-Zip արխիվացման ծրագիրը, որը կլուծի բոլոր խնդիրները՝ ճանաչելով բոլոր տեսակի ֆայլերը:
PDF խմբագրիչ. Foxit Reader
PDF փաստաթուղթը կարդալ հիմա հնարավոր է բոլոր բրաուզերներով: Սակայն, եթե ուզում եք խմբագրել փաստաթուղթը, ապա պետք է ունենաք հատուկ խմբագրիչներ: Օրինակ՝ Foxit Reader-ը:
Համակարգը մաքրող ծրագիր. CCleaner
Ժամանակի ընթացքում օպերացիոն համակարգում կուտակվում է ավելորդ աղբ, որը կարող է վնասել համակարգչի աշխատանքը: Լավագույն օրինակներից մեկը Ccleaner-ն է:
Հակավիրուսային ծրագիր. Avira Free Security Suite կամ Kaspersky Free
Windows-ի համար լավ հակավիրուսային ծրագիրը երբեք ավելորդ չէ: Համակարգն ունի արդեն ներդրված հակավիրուսային ծրագիր, որը վերջին ժամանակներում շատ է զարգացել, սակայն այն միշտ չէ, որ շատ ապահով է:
Օպերացիոն համակարգի համար լավագույն հակավիրուսային ծրագրերից են Avira Free Security Suite-ը կամ Kaspersky Free-ն:
Գույների կարգավորիչ. f.lux
Փոքր և հարմար f.lux ծրագիրը կարգավորում է էկրանի գույներն օրվա ընթացքում: Դուք պետք է պարզապես նշեք այն տարածաշրջանը, որտեղ ապրում եք, և լուսավորության պայմանները:
Սիրարփի Աղաբաբյան