10 նախազգուշական միջոցներ, որոնք դուք պետք է սովորեցնեք ձեր երեխաներին
Advertisement 1000 x 90

10 նախազգուշական միջոցներ, որոնք դուք պետք է սովորեցնեք ձեր երեխաներին

Մարդու կյանքում շատ կարևոր գործոններից է նրա անվտանգությունը: Բնական է, եթե ծնողները երեխայի կողքին են, նրան ոչ ոք չի համարձակվի նեղացնել, բայց ինչ անել, եթե երեխան միայնակ է դպրոց գնում կամ հաճախում որևէ խմբակի պարապմունքների դասերից հետո, կամ էլ պարզապես տանը միայնակ է:

Ձեր երեխաների անվտանգությունն առօրյա կյանքում ապահովելու համար անհրաժեշտ է նրանց սովորեցնել որոշ բաներ:

  1. Գաղտնաբառ մտածեք:

8 տարեկային երեխային փողոցում մի անծանոթ մոտեցավ ու կանչեց իր մոտ: Նա ասաց, որ երեխայի մոր հետ ինչ-որ բան է պատահել, և վերջինս նրան է ուղարկել աղջկա հետևից: Որպես պատասխան` աղջիկը պահանջեց, որ այդ մարդն ասի գաղտնաբառը: Անծանոթը շփոթվեց ու պատասխան չգտավ, իսկ աղջիկը, օգտվելով նրա շփոթված վիճակից, փախավ:

Պարզվում է, մայր ու աղջիկ գաղտնաբառ են մտածել նման դեպքերի համար: Համաձայնեք, որ հանճարեղ բան են մտածել: Դուք էլ ձեր երեխայի հետ մի գաղտնաբառ մտածեք, որ միայն երկուսով կիմանաք, և երբ  ձեր երեխայի հետևից մարդ կուղարկեք, կամ անծանոթ մեկը մայրիկի անունից կխնդրի դուռը բացել, երեխան կխնդրի, որ այդ գաղտնաբառն ասի: Այնպիսի բառ կամ արտահայտություն ընտրեք, որը գուշակելը հեշտ չի լինի:

  1. Անուն, հասցե, տան հեռախոսահամար, ծնողների անուններ:

Այս ինֆորմացիան դուք պետք է ձեր երեխայի հետ սովորեք այն դեպքի համար, եթե նա հանկարծ կորչի: Բնականաբար, այս ինֆորմացիան երեխան միայն ծայրահեղ դեպքում պետք է ասի, և ցանկալի է՝  իրավապահ մարմիններին:

  1. Չխոսել անծանոթների հետ:

Սա համընդհանուր հայտնի կանոն է, բայց արժե այն կրկնել: Այն կրկնեք ձեր երեխաների հետ: Բացատրեք նրանց, թե իր մեջ ինչպիսի սպառնալիք կարող է պարունակել անծանոթ մարդու հետ շփումը, ցույց տվեք սոցիալական հոլովակներ, հասկացնել տվեք, որ դա վտանգավոր է: Ձեր փաստարկները հիմնավորեք նրանով, ինչ կարևոր է ձեր երեխայի համար` ընդհուպ պարզագույն բաները: Օգտագործեք ցանկացած հնարք, միայն թե մոտիվացիան ձեր երեխայի տարիքի համար բավարար լինի:

  1. Զգուշություն սոցիալական ցանցերի հետ:

Երեխային պետք է սովորեցնել սոցցանցերը զգուշորեն օգտագործել: Նրան պարտավորեցրեք իրեն վերաբերող մասնավոր ինֆորմացիան չհանրայնացնել: Դա կարող է լինել տան հասցեն, տնից գնալը, դպրոցի համարը, և այլն: Չպետք է ընկերների ցանկում անծանոթ մարդկանց ավելացնել: Պետք է խուսափել այն ամենից, ինչը սպառնալիք կարող եք համարել, և այն ամենը, ինչը կարող է վտանգից խուսափելուն օգնել, պետք է բացատրվի երեխային:

  1. Նախազգուշացնել:

Երեխային սովորեցրեք ամենափոքր տարիքից ձեզ ամեն ինչի մասին նախազգուշացնել, հատկապես, երբ ինչ-որ տեղ է գնում: Կարևոր չէ՝ նա ընկերների հետ զբոսնելո՞ւ է գնում 14 տարեկանում, թե՞ 5 տարեկանում խանութում ձեզնից մի քիչ այն կողմ է գնում. նա պետք է նախապես ձեզ տեղյակ պահի այդ մասին: Դուք պետք է իմանաք, թե ուր և որքան ժամանակով է ձեր երեխան գնում:

  1. «Ոչ» ասել:

Այս խնդիրը երբեմն մարդու հետ է մնում իր ողջ կյանքում: Չի կարողանում մարդը մերժել, և վերջ: Սա հետո շատ խնդիրներ է ստեղծում, իհարկե, բայց հիմա մենք խոսում ենք երեխայի մասին: Եթե ձեր երեխային դուր չի գալիս, երբ ինչ-որ մեկը փորձում է դիպչել նրան, կամ երբ նրա հետ այնպես են վարվում, որ նա իրեն անվտանգ չի զգում, կամ ինչ-որ մի բան են ստիպում անել, նա պետք է կարողանա ազատվել այդ իրավիճակից: Մերժումն իր կամքն արտահայտելու նրա լիակատար իրավունքն է: Բացատրեք նրան, որ միշտ էլ կգտնվի մեծերից ինչ-որ մեկը, ով կկարողանա օգնել ցանկացած պահի:

  1. Տանից միայնակ դուրս չգալ:

Այս կանոնը վերաբերում է ինչպես՝ փոքր, այնպես էլ՝ մեծ երեխաներին: Ինչ-որ տեղ գնալիս երեխան անպայման իր հետ պետք է վերցնի ընկերներին: Եթե այդպիսի հնարավորություն չկա, կամ դուք պետք է նրան ուղեկցեք, կամ էլ նա պետք է մնա տանը:

  1. Ոչինչ չվերցնել օտար մարդկանցից:

Երեխային սովորեցրեք երբեք առանց ձեզ հետ խորհրդակցելու ոչինչ չընդունել ուրիշ մարդկանցից, անգամ, եթե դա ծանոթ մարդ է: Չի կարելի վերցնել, անգամ չի կարելի դիպչել:

  1. Ճիշտ պահել իրեն, երբ տանը միայնակ է:

Սովորեցրեք երեխային, որ երբ նա մենակ է տուն գալիս, գնահատի իրավիճակը շեմքին հասնելիս: Եթե ամեն ինչ լավ է , պետք է ներս մտնել, դուռը ծածկել ու զանգել ձեզ, ասել, որ ինքն արդեն տանն է, ու ամեն ինչ կարգին է: Եթե ինչ-որ մեկը հեռախոսով զանգի կամ դուռը ծեծի, չասել նրան, որ հայրն ու մայրը տանը չեն, այլ միայն ասել, որ այժմ ծնողները չեն կարող պատասխանել, ու հարցնել, թե ինչ է պետք փոխանցել: Ոչ մի դեպքում դուռը չբացել:

  1. Կարևոր հեռախոսահամարներ:

Երեխային սովորեցրեք, թե ում նա պետք է զանգի յուրաքանչյուր վտանգավոր պահի` ոստիկանություն, հրշեջ կայան, վստահության հեռախոս, և այլն: Նրան սովորեցրեք զանգել այդ ծառայություններին թե սովորական, և թե բջջային հեռախոսներից:

Որքան դուք` ծնողներդ, գիտակցված վերաբերմունք դրսևորեք ու շրջահայաց լինեք, այնքան անվտանգ կլինեն ձեր երեխաները:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը