Սնունդի պատրաստման համար պինդ վառելանյութի օգտագործման պարագայում սրտի նոպայից, սրտային անբավարարությունից կամ ինսուլտից մահանալու վտանգը մեծացնում է 12 տոկոսով։ Այս մասին զգուշացնում են University of Oxford–ի գիտնականները։
Նրանց հետազոտության համաձայն՝ վտանգն աճում է ևս 3 տոկոսով ամեն 10 տարվա հետ, որը մարդը կանոնավոր անցկացնում է բաց կրակի վրա սնունդ պատրաստելու համար։ Սա լրացնում է այն հետազոտությանը, որն ավելի վաղ ապացուցում էր կրակի վրա պատրաստված մսի մեջ թունավոր միացությունների առկայությունը։ Այս միացությունը կարող է հանգեցնել մաշկի, թոքերի, միզապարկի քաղցկեղի։
Գիտնականների խոսքով այն բանի համար, որ մարդը տառապի այդ բացասական հետևանքներից, բավարար է շաբաթը մեկ անգամ կրակի վրա պատրաստել։ Բարեբախտաբար, այդ արդյունքը շրջել հնարավոր է, եթե մարդը սկսի պատրաստել միայն գազի կամ էլեկտրական սալաքարի վրա։ Այսպես, վտանգն ամեն 10 տարվա համար կրճատվում է 5 տոկոսով, եթե մարդը հրաժարվում է պինդ վառելանյութից։
Վերջին հետազոտությունն անցկացվել է Չինաստանում, որտեղ մարդկանց կեսից ավելին օգտագործում են պինդ վառելանյութ։ Պարզվել է, որ որքան հաճախ մարդը օգտագործում է փայտ կամ ածուխ սննդի պատրաստման համար, այնքան բարձր է եղել սրտային հիվանդությունից վաղաժամ մահանալու վտանգը։ Վտանգն աճել է 3 տոկոսով ամեն 10 տարվա հետ։ Եթե մարդը այսպես պատրաստում է 30 տարի և ավելի, վաղաժամ մահվան վտանգն աճում է 12 տոկոսով։