Մեկ անքուն գիշերը բավական է դիաբետի զարգացման հավանականության բարձրացման համար
Advertisement 1000 x 90

Մեկ անքուն գիշերը բավական է դիաբետի զարգացման հավանականության բարձրացման համար

Մեկ անքուն գիշերը բավական է դիաբետի զարգացման հավանականության բարձրացման համար: Ինչպես նշում են Տոխո համալսարանի ճապոնացի գիտնականները, նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է ներգործել լյարդի գլյուկոզա արտադրելու և ինսուլինը տարրալուծելու ունակության վրա: Ինչն իր հերթին մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսին են լյարդի ստեատոզը («յուղոտ լյարդ») և 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Ինչպես հայտնում է American Journal of Physiology — Endocrinology and Metabolism-ը, գիտնականները փորձերի ժամանակ մկներին բաժանել են 2 խմբի՝ մեկին ամեն գիշեր 6 ժամ թույլ չեն տվել քնել, իսկ հսկիչ խմբի մկների քունը չեն խանգարել: Ընդ որում՝ երկու խմբի կրծողներին էլ հասանելի էր յուղոտ ուտելիքն ու քաղցր ջուրը:

Առաջին գիշերից հետո արդեն խմբում, որին քնից զրկել էին, արյան մեջ գլյուկոզայի և տրիգլիցերիդների (ճարպեր) մակարդակ զգալիորեն բարձր էր, քան հսկիչ խմբի մկների մոտ: Դրանից բացի, անքնությունն ազդել է ֆերմենտների վրա, որոնք լյարդում կարգավորում են նյութափոխանակությունը:

Գիտնականները նշում են հետագա հետազոտությունների անցկացման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել մետաբոլիկ հիվանդությունների զարգացումը, որոնք առաջանում են քնից զրկվելու հետևանքով:

med.news.am