Ուրիշներին օգնելը առողջությանն օգտակար է: Ինչպես հայտնում է Psychosomatic Medicine: Journal of Biobehavioral Medicine-ը, նման եզրակացություն են կատարել Պիտսբուրգի համալսարանի մասնագետները: Գիտնականների կարծիքով՝ ուրիշներին օգնության ցուցաբերումն ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք կապված են ծնողական հոգածության հետ:
Հետազոտության շրջանակում կատարվել է 2 փորձ: Առաջինի ժամանակ 45 մարդ հնարավորություն է ստացել մրցանակ շահել այն բանի համար, ով եղել է կողքին և փողի կարիք է ունեցել (թիրախային աջակցություն), բարեգործական նվիրատվություն կատարել (ոչ թիրախային աջակցություն), իր համար:
Պարզվել է, որ մասնակիցներն ավելի նշանակալի սոցիալական մասնակցություն և իրենց ջանքերի ավելի մեծ արդյունավետություն են զգացել թիրախային աջակցության դեպքում: Միաժամանակ, ՄՌՏ-ն ցույց է տվել, որ անկախ աջակցության թիրախային կամ ոչ թիրախային լինելուց, մեծացել է ուղեղի այն հատվածների ակտիվությունը, որոնք պատասխանատու են ծնողական հոգածության համար, շերտավոր մարմնում և սեպտալ հատվածում: Սեպտալ հատվածի ավելի բարձր ակտիվությունը թիրախային աջակցության ժամանակ համահարաբերակցվել է նշաձև մարմնի ակտիվության նվազման հետ, որը կապված է վախի և սթրեսի արձագանքների հետ:
Երկրորդ փորձի ընթացքում գիտնականները վերլուծել են 382 մասնակիցների ինքնահաշվետվությունները թիրախային և ոչ թիրախային աջակցություն ցուցաբերելիս իրենց զգացողությունների մասին: Ինչպես և առաջին դեպքում, ՄՌՏ-ն պարզել է ուղեղի նշիկաձև մարմնի ավելի ցածր ակտիվություն նրանց մոտ, ովքեր տեղեկացրել են թիրախային աջակցության մասին:
Գիտնականների կարծիքով՝ հանուն ուրիշների բարօրության գործելով, մարդիկ զարգացնում են սոցիալական կապերը և առավելություններ ստանում: Մինչդեռ կան նաև բացառություններ. օրինակ՝ եթե մարդը ստիպված է երկար ժամանակ խնամել հիվանդ ազգականին, նրա մոտ կարող է զարգանալ քրոնիկական սթրես և դեպրեսիայի մեծ վտանգ: