Բրիսթոլի համալսարանի մի խումբ բրիտանացի գիտնականներ աշխատում են «խելացի տաբատ» ստեղծելու վրա, որում ներսարված են «արհեստական մկաններ»: Ինչպես հայտնել Է Daily Telegraph թերթը, տեխնոլոգիական նորույթը բնակչության խոցելի խմբերին (հաշմանդամներին ու տարեցներին) կօգնի կարգավորել շարժունակության հետ կապված խնդիրները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
Մշակման բացառիկությունն այն Է, որ այն տեղաշարժման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց լրացուցիչ օժանդակություն կապահովի քայլելու ժամանակ: Բացի այդ, ինչպես նշում են գիտնականները, ռոբոտական տաբատները նրանց կօգնեն վեր կենալ հաշմանդամի սայլակներից եւ բարձրանալ աստիճաններով՝ «արձագանքելով մարմնի դիրքի բոլոր փոփոխություններին»: Ինչպես սպասվում Է, հագուստը նաեւ կդյուրացնի հանգնվելու գործողությունը:
Հրատարակության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում ապրում Է հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող մոտավորապես 10 մլն մարդ եւ գրեթե 1,2 մլն մարդ, որոնք կրում են ինսուլտի հետեւանքները:
Մասնագետների խոսքով՝ գյուտը նույնիսկ թույլ կտա ազատել տարեցներին հաշմանդամի սայլակներ օգտագործելուց: Սակայն, նախագծի հեղինակների կարծիքով, դրա իրագործման համար կպահանջվի առնվազն 10 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: