Մենության զգացումը կարող է ինքնապահպանման բնազդի ակտիվացմանը հանգեցնել
Advertisement 1000 x 90

Մենության զգացումը կարող է ինքնապահպանման բնազդի ակտիվացմանը հանգեցնել

Մենության զգացումը կարող է ինքնապահպանման բնազդի ժամանակավոր ակտիվացմանը հանգեցնել: Այս եզրահանգմանն են եկել Չիկագոյի համալսարանի գիտնականները, հաղորդում է «Սինխուա»-ն:

Փորձերի ընթացքում մոտ 600 կամավորներ պատմել են, թե ինչպես են նրանք նախընտրում կանգնել կամ նստել տարբեր մարդկանց կողքին, այդ թվում` ընկերների, հարազատների, ռոմանտիկ զուգընկերների և պատահական ծանոթների:

Պարզվել է, որ մենության զգացումը կրկնապատկել է այն հավանականությունը, որ մարդը կարող է մոտ շրջապատից հեռու նստել: Մինչդեռ անծանոթ կամ քիչ անծանոթ մարդկանց դեպքում այս միտումը չի նկատվել:

Գիտնականները կարծում են, որ մենության զգացումը կարող է հանգեցնել ինքնապահպանման բնազդի կարճատև ակտիվացմանը: Դրա արդյունքն է, որ մարդը ցանկանում է իրեն հեռու պահել ուրիշներից:
Որքան ավելի սուր է մարդը զգում մենությունը, այնքան ավելի ուժեղ է սոցիալական սպառնալիքներին, սոցիալական մերժմանը կամ միջանձնային ագրեսիային նրա արձագանքը:

med.news.am