Բժիշկները կոնտակտային լինզաներ օգտագործողներին զգուշացրել են կուրանալու վտանգի մասին
Advertisement 1000 x 90

Բժիշկները կոնտակտային լինզաներ օգտագործողներին զգուշացրել են կուրանալու վտանգի մասին

Բրիտանացի բժիշկները՝ Մուրֆիլդյան ակնաբուժական կլինիկայից, կոնտակտային լինզաներ կրողներին զգուշացրել են վարակիչ հիվանդության բռնկման մասին, որը կարող է տեսողական լուրջ խնդիրների եւ նույնիսկ կուրության պատճառ դառնալ։ Ռիսկի գործոն են համարվում վատ հիգիենան եւ ջրային պրոցեդուրաները։

Բուժկենտրոնի աշխատակիցների խոսքերով՝ վերջին տարիներին ականտամերային կերատիտ հիվանդությամբ տառապողների թիվը մի քանի անգամ աճել է։ Եթե 2000-2003թթ. տարեկան գրանցվում էր տասը դեպք, ապա 2016-ին այդ ցուցանիշը հասել է 65-ի՝ տեղեկացնում է The Guardian-ը։

Այս հիվանդության հարուցիչը ցիստոգենիկ միկրոօրգանիզմն է, որը հաճախ է պատահում ջրմուղային ջրում։ Կարծիք կա, որ հիվանդները մեծամասամբ օգտագործել են անարդյունավետ մաքրող լուծույթ, երկար օգտագործելուց հետո լինզաները լվացել են ջրով կամ չեն պահպանել հիգիենայի կանոնները։

«Նրանք, ովքեր կրում են բազմակի օգտագործման լինզաներ, պետք է դրանք աչքերին դնելուց առաջ լավ լվանալ եւ չորացնել ձեռքերը»,- ասել է պրոֆեսոր Ջոն Դարթը։

Նա հավելել է, որ լինզաներն աչքերին լողալը, լվացվելը, ջրային պրոցեդուրաներ անելը նույնպես մեծացնում է հիվանդանալու ռիսկը։

med.news.am