Umea University-ի գիտնականները հայտնաբերել են, որ գարնան և ամռան արևային ակտիվացման շրջանում ծնված երեխաների մոտ ցելիակիայի հիվանդացումը 10%-ով հաճախանում է: Այս ախտահարումն ուղեկցվում է գլյուտեինի նկատմամբ բարձր զգայնությամբ: Ցելակիան համարվում է աուտոիմուն վիճակ, որի ընթացքում օրգանիզմը գրոհում է ինքն իր հյուսվածքների դեմ` գլյուտեն ընդունելու դեպքում: Դա հանգեցնում է աղեստամոքսային տրակտի խանգարման և սննդի նորմալ ներծծման կանգի:
Ցելիակիայի բուժման միակ մեթոդը սննդի ռացիոնից գլյուտենի բացառումն է: Մասնագետների գնահտմամբ ցելիակիայով տառապում է աշխարհի բնակչության 1%-ը, թեև այդ վիճակով մարդկանց ¾-ի ախտորոշումը պաշտոնապես չի հաստատվել:
Առաջանում է որովայնի փքվածություն և սրտխառնոց, բայց չեն հարուցվում իմունային փոփոխություններ և չեն ախտահարվում աղիները: Եվ այժմ գիտնականները կարծում են, որ հատկապես գարնան-ամռան շրջանում ծնված երեխաները գտնվում են ռիսկի խմբում, քանի որ կրծքով կերակրվում են ձմռանը, երբ վիրուսային վարակները ավելի հաճախ են, ինչը դառնում է ցելիակիայի հիվանդացման պատճառ: Գիտանականները նաև ենթադրում են, որ վիտամին D-ի դեֆիցիտը կարող է դառնալ նպաստող:
Նշենք, որ այս վիտամինի դեֆիցիտով են պայմանավորված նաև աուտոիմուն այլ հիվանդություններ, ներառյալ ցրված սկլերոզը, աղիների բորբոքային հիվանդությունները և առաջին տիպի դիաբետը: Շվեդական համալսարանի գիտնականներն իրենց եզրակացությունը կատարել են` դիտարկելով գրեթե 2 մլն. երեխա` ծնված 1991-2009 թթ.: Ցելակիա ախտորոշվել է մինչև 15 տարեկան 6569 երեխաների մոտ, հայտնում է BBC-ն: