Լիանա Թովմասյանը Հայաստանի ամենաճանաչված մոդելներից է, որը երկար տարիներ լինելով այս ասպարեզում՝ հասցրել է մասնակցել հայ դիզայներների բազում ցուցադրությունների, սակայն նրան գեղեցկության մրցույթների քասթինգներին երբեք չես տեսնի:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելը պարզաբանել է, թե ինչու երբևէ չի մասնակցել գեղեցկության մրցույթների: Լիանայի հետ զրուցել ենք նաև անձնական կյանքի նորությունների մասին: Իսկ, թե ով է նրա ընտրյալը, ինչ դժվարությունների են բախվում մոդելներն ու ինչն է նրան բարկացնում իր ասպարեզում, կարդացեք մեր հարցազրույցում:
Լիանա, մոդելների մասին կարծարատիպերը շատ են՝ որ նրանք գեղեցիկ են, բայց ոչխելացի, մակերասային են… Երբևէ կյանքումդ նման կարծրատիպերի զոհ դարձե՞լ ես:
Բոլոր բնագավառումներում էլ լինում են աղջիկներ, որոնք շատ գեղեցիկ են, բայց խելացի չեն: Չգիտեմ՝ ինչու է այդ կարծրատիպը կենտրոնացած հենց մոդելների շրջանում: Իհարկե, նաև չեմ հերքում, թե մեր բնագավառում նման դեպքեր չկան… Շատ են, այնուամենայնիվ, մենք ունենք շատ գեղեցիկ ու գրագետ մոդելներ: Ինքս էլ նման շատ մոդելների հետ եմ աշխատել, բայց պոդիումի վրա մոդելի գիտելիքը բացարձակ չի երևում: Դա չի խանգարում նրան: Մոդելը ցուցադրում է հագուստ: Չնայած, իհարկե, ցանկալի է, որ մոդելը խելացի լինի:) Պետք է շեշտեմ, որ հատկապես հայ մոդելների շրջանում շատ խելացի աղջիկներ կան:
Իսկ, ահա, գեղեցկության մրցույթների դեպքում այդ գիտելիքը երևում է: Պետք է պարտադիր կիրթ լինել և ինտելեկտով:
Ի՞նչ կրթություն ունես. ինչպե՞ս հայտնվեցիր մոդելինգի աշխարհում:
Ունեմ բարձրագույն կրթություն: Մասնագիտությամբ հագուստի մոդելովորող եմ: Մոդելինգով սկսել եմ զբաղվել դեռ ուսանողական տարիներին, երբ ինքս իմ մոդելավորած հագուստներն էի ցուցադրում: Առաջին պոդիումս եղել է մեր համալսարանի բեմը, այնուհետև՝ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը, որտեղ մասնակցում էին տարբեր համալսարանների հագուստի մոդելավորողները. ես ներկայանում էի և որպես դիզայներ, և որպես մոդել: Այդտեղից էլ առաջարկներ ստացա հետագայում ցուցադրել նաև այլ դիզայներների հագուստներ ու այդպես շարունակվեց իմ մոդելային կարիերան:
Ինքդ հաճախ բարձրաձայնում ես Հայաստանում ոլորտի խնդիրների մասին: Ըստ քեզ՝դրանք լուծում ստանո՞ւմ են աստիճանաբար, թե՞ շարունակում են մնալ անփոփոխ:
Այս երկու տարիների ընթացքում կարելի է ասել՝ Հայաստանում բնաջնջվել է մոդելինգ հասկացությունը, որովհետև Հայաստանում, չգիտես՝ ինչու, երբ մի աղջիկ որևիցե ֆոտոսեսիայի է մասնակցում, նա արդեն մոդել է դառնում: Դա ինձ համար սխալ է, քանի որ չի կարելի մոդելի կողքին դասել այն աղջիկներին, որոնք, ուղղակի, բարձրահասակ են, բայց չգիտեն քայլել, պոդիումում իրենց պահել, կամ որևէ ցուցադրության մասնակցելու փորձ չեն ունեցել: Այժմ քասթինգների ժամանակ հաճախ հանդիպում ենք աղջիկների, որոնց ոչ մի այլ քասթինգների չենք հանդիպել, չենք տեսել պոդիումներին: Չգիտես՝ որտեղից և ինչու են քասթինգների կանչում աղջիկների, որոնք չունեն համապատասխան կրթություն: Դրանից հետևություն եմ անում, որ դիզայներներն էլ, բնականաբար, նկատում են այդ մոդելների ոչ պրոֆեսիոնալիզմը և հրաժարվում նրանց հետ աշխատելուց և, կարելի է ասել, նրանք էլ են հիասթափվում ցուցադրություններ կազմակերպելուց: Կուզեմ, որ Հայաստանում լինի մոդելների լիցենզավորում, որ մոդելներն ունենան կրթություն և համապատասխան փորձ, իսկ մնացած բոլոր աղջիկներին, որոնք մասնագիտացված չեն այս բնագավառում, ծանոթի կամ բարեկամի միջոցով չբերեն այս ոլորտ:
Ամբողջությամբ՝ style.news.am