Մարդու քաշի վրա ազդող 3 գործոն
Advertisement 1000 x 90

Մարդու քաշի վրա ազդող 3 գործոն

Քաշի պահպանումը ոչ միշտ է կախված կամքի ուժից. կան նաև այլ գործոններ, որոնք ազդում են քաշի և նրա տատանումների վրա:

Հորմոններ

Մարդու ախորժակը կախված է հորմոններից, որոնք արտադրվում են նրա օրգանիզմում: Որոշ հորմոնների ավելցուկը կարող է բերել նրան, որ մարդն ամբողջ ժամանակ իրեն շատ քաղցած կզգա, կշտանալու նրա ունակությունը շատ ցածր կլինի: Կանանցից շատերն են հավանաբար նկատել, որ դաշտանային ցիկլի տարբեր օրերին իրենց ախորժակը տարբեր է. դրա մեղավորը նույնպես հորմոններն են:

Խնդիրն այն է, որ գոյություն չունի հորմոնալ ֆոնի վրա ազդելու լիակատար անվտանգ միջոց: Բայց եթե ձեզ թվում է, որ հորմոնալ համակարգի խնդիր ունեք, անպայման բժշկի դիմեք: Նաև սովորեք սթրեսներին չտրվել և կանոնավոր կերպով լիարժեք քնել, որոշ դեպքերում խորհուրդ է տրվում նաև սպորտով զբաղվել:

Աղիների միկրոֆլորա

Ընդհանրապես մարդու առողջական վիճակը և մասնավորապես նրա քաշը կախված է նաև նրա աղիներում ապրող միկրոօրգանիզմներից, և վերջին շրջանում այս տեսության օգտին ավելի ու ավելի շատ փաստեր են հայտնվում: Գիտնականների խոսքով՝ միկրոբիոմը որքան բազմազան է և ավելի «առողջ», այնքան ցածր է ավելրդ քաշ հավաքելու հավանականությունը և հակառակը:

Աղիների միկրոֆլորան նորմայում պահպանելու համար խորհուրդ է տրվում բջջանյութով հարուստ սննդամթերք գործածել (փաթիլներ, հատիկավոր բույսեր, մրգեր, բանջարեղեն և ընկուզեղեն):

Գեներ

Հաճախ գենետիկան է որոշում որոշակի սննդային բաղադրամասերի հանդեպ զգայունությունը, ուտելիքի նախապատվությունները, ախորժակը և մարմնում ճարպային շերտերի մեխանիզմը: Եթե գեներում ինչ-որ խախտումներմ, մուտացիաներ կան, ճարպային հյուսվածքի աճը կարող է անոմալ ձևեր ընդունել: Սակայն ավելրոդ քաշի մեջ գեներին «մեղադրելը» սխալ է. դեպքերի գերակշիռ մասում ճարպակալման պատճառն ամենևին գեները չեն, այլ մարդու կենսակերպը:

med.news.am