Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ
Advertisement 1000 x 90

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ

Ինժեներները ներկայացրել են ձեռքի գերժամանակակից ռոբոտացված պրոթեզ: The Daily Mail-ը հայտնում է, որ Կոռնելի համալսարանում ստեղծված պրոթեզի հիմքում մեքենաշինության ոլորտի տեխնոլոգիան է: Արդյունքում նրանց մշակումը նմանօրինակներից տարբերվում է շարժումների ուժով և արագությամբ:

Ռոբոտացված պրոթեզի գաղտնիքը հատուկ «փոխանցման տուփն» է, որն առաձգական նյութից տպագրվել է եռաչափ պրինտերով: Ինչպես նշում են մշակողները, սա կառուցվածքն էժանացնում և թեթևացնում է: Այս համակարգը ստացել է «էլաստոմերային պասիվ փոխանցման տուփ» անվանումը:

Իրենց աշխատանքն են կատարում նաև մատների ծայրերին տեղադրված սենսորները. դրանք կարողանում են որոշել առարկաների ամրությունը և դրանցից հեռավորությունը:

Ընդ որում՝ ռոբոտացված պրոթեզն ինքնուրույն փոխվում է ըստ աշխատանքի ուժի և արագության: Արդյունքում արհեստական ձեռքը կարող է օբյեկտները բռնել եռապատիկ մեծացված ուժով և նմանօրինակներից գրեթե կես վայրկյանով ավելի արագ:

Մշակողների խոսքով՝ այսպիսի հրաշք տեխնիկայի արժեքը 500 դոլարից չի անցնի:

med.news.am