Առողջական որ խնդիրներն են դրսևորվում մաշկային քորով և ինչ է հարկավոր անել նման դեպքերում
Advertisement 1000 x 90

Առողջական որ խնդիրներն են դրսևորվում մաշկային քորով և ինչ է հարկավոր անել նման դեպքերում

Քորը շատ տհաճ զգացում է, որն առաջանում է մաշկի մակերեսային շերտերում ու լորձաթաղանթներում ցավազգաց նյարդային վերջույթների կայուն թույլ գրգռումից և դրսևորվում թույլ այրոցով, ծակծկոցով ու մաշկը քորելու պահանջով։

Քորը լինում է տեղային և տարածուն: Բացի այդ, այն կարող է լինել նաև սուր ու քրոնիկ: Սա համարվում է մաշկային հիվանդությունների գլխավոր ախտանշանը, սակայն հաճախ ի հայտ է գալիս նաև համակարգային հիվանդությունների ժամանակ, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:

Մաշկային քորը հաճախ ի հայտ է գալիս հետևյալ հիվանդությունների դեպքում.

Ատոպիկ դերմատիտի,

Ալերգիկ դերմատիտի,

Էկզեմայի,

Քոսի,

Գոտեորքինի (опоясывающий лишай),

Հերպեսի,

Լվերի ու տզերի խայթածի,

Կարմիր տափակ որքինի (красный плоский лишай):

Մաշկային քորը կարող է անվնաս լինել, սակայն լինում են դեպքեր, երբ այն վկայում է լուրջ մաշկային կամ համակարգային հիվանդության առկայության մասին: Սա է պատճառը, որ այս ախտանշանը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել՝ հատկապես, եթե այն ուղեկցվում է այլ ախտանշաններով:

Քորի դեպքում հարկավոր է դիմել մաշկաբանին ու արյունաբանին: Մարդիկ հաճախ անտեսում են հիվանդության ախտանշանները՝ առանց գիտակցելու, որ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ և նույնիսկ կյանքի համար վտանգավոր լինել:

Շատ դեպքերում հիվանդը չափազանց ուշ է դիմում բժշկին, ուստի ուշ է լինում նաև բուժումը սկսելու համար: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար հարկավոր է տարվա ընթացքում մի քանի անգամ բուժզննում անցնել և ավելի ուշադիր լինել առողջության հանդեպ:

Հարկ է նաև հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է վտանգավոր լինել առողջության համար և էլ ավելի վատացնել վիճակը: Միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշել հիվանդությունն ու նշանակել անհրաժեշտ բուժումը:

med.tert.am