Ի՞նչ հաց ընտրել. Տարեկանի՞, թե՞ ցորենի, սպիտակ, թե՞ հատիկավոր
Advertisement 1000 x 90

Ի՞նչ հաց ընտրել. Տարեկանի՞, թե՞ ցորենի, սպիտակ, թե՞ հատիկավոր

Սպիտակ հացի մեջ քիչ չէ, այսպես կոչված, «դատարկ» կալորիաների և «արագ» ածխաջրերի պարունակությունը, որոնց չարաշահումը մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի և ճարպակալման զարգացման հավանականությունը: Իսկ ահա վիտամիններն ու հանքանյութերը դրա մեջ, ի տարբերություն հատիկավորների ալյուրից պատրաստված հացի, շատ քիչ է: Իհարկե, հատիկավորներից պատրաստված հացը նույնպես ոչ բոլորին է համապատասխանում:

Փորձենք հասկանալ, թե որ դեպքում ինչպիսի հաց է ցանկալի գործածել:

Սպիտա՞կթե հատիկավոր

Հատիկավորից պատրաստված հացն ավելի օգտակար է համարվում, քան սպիտակը, քանի որ դրա մեջ պահպանվում են ցորենի հատիկների վիտամինները և հանքանյութերը: Ճշմարտությունն այն է, որ նման հացը ոչ բոլորի օրգանիզմին է համապատասխանում: Բավականին հետաքրքիր հետազոտության համաձայն՝ այն, թե օրգանիզմն ինչպես է մարսում հացը, կախված է աղիների միկրոբիոմի բաղադրությունից. մարդկանցից ոմանք ավելի լավ են մարսում սպիտակ հացը, մյուսները՝ հատիկավորներից պատրաստվածը:

Տարեկանի՞թե՞ ցորենի

Տարեկանի թեփի մեջ մեծ քանակությամբ բջջանյութ, վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ են պարունակվում, ուստի թեփով տարեկանի հացը շատ օգտակար է համարվում: Այսպիսի հացը երկար ժամանակ կուշտ լինելու զգացում է ապահովում և չի առաջացնում արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մեծացում:

Առավել օգտակար է համարվում այն ալյուրից հացը, որը ստացվում է տարեկանի հատիկի ներքին հատվածից: Սա տարեկանի բաց գույնի (մաղած) ալյուրն է, և դրանից պատրաստված հացը նույնպես սպիտակ է:

Մարդկանց մեծ մասի մոտ ինսուլինի ամենափոքր արտազատումը և արյան մեջ շաքարի ամենակայուն մակարդակը գրանցվում է տարեկանի սպիտակ հաց գործածելուց հետո, հենց այս պատճառով այդպիսի հացը համարվում է լավագույնը, հատկապես շաքարային դիաբետով կամ նախադիաբետով մարդկանց համար:

Իսկ ո՞ր հացն է նախընտրելի նիհարողնեորի համար

Հացի թվարկված բոլոր տարատեսակներում պարունակվում է կալորիաների գրեթե միատեսակ քանակություն, ուստի տարբերությունը մեծ չէ, թե հատկապես որ հացը կուտեք՝ փորձելով նիհարել: Բայց կա մեկ «բայց». հատիկավոր հացը՝ ե՛ւ ցորենի, ե՛ւ տարեկանի, ավելի «ծանր» է, արագ է հագեցնում և կուշտ լինելու երկարատև զգացում ապահովում: Ուստի նիհարողներին, ամեն դեպքում, խորհուրդ է տրվում ուտել հատիկավորներից պատրաստված հաց, քանի որ նրանք դրա մեծ քանակություն, ավելի շուտ, չեն էլ կարողանա ուտել:

med.news.am