Ոսկեսար նժույգը՝ որպես երազանք. հայկական այրուձիի գեղարքունի տարբերակը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոսկեսար նժույգը՝ որպես երազանք. հայկական այրուձիի գեղարքունի տարբերակը. armeniasputnik.am

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, լրագրող և ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանը մանուկ հասակում է կարդացել «Սասնա ծռեր» էպոսը, որում նրան հատկապես տպավորել են Սասունցի Դավթի ու նրա հրաշալի ձիու` Քուռկիկ Ջալալիի կերպարները։ Հենց այն ժամանակվանից նրա մոտ սեփական ձի, նույնիսկ սեփական երամակ ունենալու երազանք է ծնվել։

Այժմ նրա երազանքն իրականացել է, նա ինը ձի ունի։ Մարալ, Ջեյրան, Ջալալ, Նշան, Մանե, Դշխո, Այվա, Տիգրիս ու միակ հովատակ Արծվին պատրաստ են արձագանքել տիրոջ առաջին իսկ կանչին։ Նա ինքն է ընտրում ձիերի անունները, միայն Այվայի դեպքում բացառություն է արել ու վստահել է դստերը` Լիլիթին։

«Չեմ հասկանում` ինչպես է կարելի ձիերին անվանել Դաշա, Մաշա, Բույան կամ Կայծակ։ Իմ ձիերի անունները նրանց հետ են ծնվում։ Բոլորը հիշվող ու գեղեցիկ են», – ասաց ձիաբույծը։

Տիգրանի ամենասիրելին Մարալն է. չի բացառում, որ նա հիշեցնում է իրեն այն առաջին ձին, որին տարիներ առաջ էր գնել։ Այն ժամանակ գործարքի վրա ազդել է փորձի ու պրոֆեսիոնալիզմի պակասը: Ձին տարօրինակ կենդանու էր վերածվել, որը ավելի շատ հայկական գամփռի էր նման, քան նժույգի, նա ստիպված վաճառել էր այն։ Սակայն կենդանին կարոտել և մի քանի անգամ հետ էր փախել Տիգրանի մոտ։

«Սկզբում, երբ ձի էի գնել և Մարալի հետ զբոսնում էի, մարտունեցիներն ինձ չէին հասկանում ու գժի տեղ էին դնում։ Հետո սովորեցին իմ տարիօրինակություններին ու էլ ուշադրություն չէին դարձնում մեր կապվածությանը», – խոստովանեց ձիաբույծը։

Ներկայիս Մարալն առաջինի պես անհնազանդ է ու, ի տարբերություն մնացած ձիերի, միայն Տիգրանին է որպես ձիավար ընդունում։ Իսկ Տիգրանը նրան երես է տալիս, խնձոր է կերցնում ու ասում է «բալես» կամ «աղջիկս»: Նա ուշադիր է իր բոլոր ձիերի հանդեպ ու կարող է նրանցից յուրաքանչյուրի մասին պատմել ամեն ինչ, ինչ հնարավոր է իմանալ։ Կենդանիներն էլ օգնում են Տիգրանին զարգացնել բիզնեսը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am