Ներկայում կյանքի արագ ռիթմը և գերլարվածությունը ոչ միշտ են թույլ տալիս մարդկանց նորմալ քնել, մինչդեռ քնի պակասը կարող է մի շարք հետևանքներ ունենալ, այդ թվում նաև բավական վտանգավոր: Healthinfo.ua կայքը ներկայացրել է 7 վտանգավոր խանգարում, որոնք կարող են առաջանալ քնի պակասի հետևանքով:
1. Զարկերակային գերճնշում
Մասնագետների խոսքով՝ քնի դեֆիցիտը կարող հանգեցնել ոչ միայն զարկերակային ճնշման բարձրացման, այլև այնպիսի տհաճ ախտանշանների, ինչպիսին են գլխապտույտը, դողը, առատ քրտնարտադրությունը, բաբախուն գլխացավը և հևոցը: Միևնույն ժամանակ այս ախտանշանները վկայում են սրտանոթային համակարգի աշխատանքի վատացման մասին:
2. Տեսողության վատացում
Քնի դեֆիցիտը նպաստում է տեսողական նյարդի այտուցմանը և նեգանգային ճնշման բարձրացմանը, ինչի հետևանքով էլ տեսողությունը զգալիորեն վատանում է:
3. Ճարպակալում
Գիշերն ընդամենը 5 ժամ քնելու դեպքում ավերոդ կիլոգրամների կուտակման հավանականությունը բարձրանում է 50%-ով, մինչդեռ 5 ժամից էլ քիչ քնելու դեպքում՝ 74%-ով:
4. Հոգնածություն
Քնի պակասը կարող է դառնալ նաև քրոնիկ հոգնածության համախտանիշի պատճառ, ինչը շատ վտանգավոր է, քանի որ մարդը կարող է «կորել» ժամանակի և տարածության մեջ գլխուղեղի ակտիվության յուրահատուկ խանգարման պատճառով: Բացի այդ, այս համախտանիշն ունի նաև այլ ախտանշաններ, որոնց թվին են դասվում մշտական թուլությունն ու տհաճ զգացողությունները, դողը և մկանային ցավերը:
5. Հորմոնալ խանգարումներ
Քնի հորմոնը՝ մելատոնինը, առավել շատ արտադրվում է գիշերը ժամը 2-ին և եթե մարդը պարբերաբար արթուն է լինում այդ ժամին, ապա բախվում է մելատոնինի դեֆիցիտի խնդրին:
Մելատոնինի պակասը կարող է շատ վտանգավոր լինել օրգանիզմի համար, քանի որ այն արագացնում է ծերացման գործընթացը:
6. Արտաքին տեսքի վատացում
Քնի պակասի դեպքում մարդն իր տարիքից ավելի մեծ է երևում: Բանն այն է, որ այս դեպքում խանգարվում է երկու կարևոր սպիտակուցի՝ կոլագենի և էլաստինի սինթեզը, իսկ այդ սպիտակուցները շատ մեծ նշանակություն ունեն մաշկի թարմության, առաձգականության ու երիտասարդության պահպանման համար:
7. Իմպոտենցիա
Մասնագետները նախազգուշացնում են, որ քնի պակասը հանգեցնում է տղամարդկանց գլխավոր հորմոնի՝ տեստոստերոնի արտադրության նվազմանը, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: