Գաղտնալսման թեման Հայաստանում շատ ակտուալ է․ երբ գաղտնալսում են հենց գլխավոր գաղտնալսողին, պարզ է, որ առնվազն տեսականորեն վտանգը այդքան էլ
տեսական չէ։ Իսկ եթե գործ ունես լրագրողական գործունեության հետ, ապա հասկանալի է, որ կարող ես լինել ավելի հավանական թիրախ, քան հասարակ քաղաքացին։ Եվ որպես լրագրող ունես տեղեկատվութունը պաշտպանելու խնդիր։ Չնայած, սա վերաբերում է բոլորիս։
Ո՞վ կարող է գաղտնալսել
Որ մարմինները, ընդհանրապես, իրավունք ունեն իրականացնել ՀՀ-ում օպերատիվ-հետախուզական գործունեությունմ, որի մի մասը հենց կազմում է գաղտնալսումը։
Ըստ Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի․
Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում լայն իմաստով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`
1) ոստիկանությունը.
1.1) ռազմական ոստիկանությունը.
2) ազգային անվտանգության մարմինները.
3) հարկային մարմինները.
4) մաքսային մարմինները` մաքսանենգության և այլ հանցագործությունների խափանման ու
բացահայտման նպատակով.
5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:
Ամբողջությամբ՝ banman.am